Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ

«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները:
Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ: Ավելին, Երևանի ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքները չկան մինչև հիմա: Բոլոր թարմացումներն անկանոն են փոխվում, անհասկանալի է՝ ինչ հաճախականությամբ: Ավելին, թվերը պարբերաբար նվազում ու ավելանում են:
Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է»:

«Աննա Հակոբյանը որոշել է ռեբրենդինգի ենթարկվել». Սամվել Աշոտյան
15200:00
«Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է». Նարեկ Կարապետյան
148Երեկ, 23:24
«Եթե հայերը այս արաբ կնոջ չափ էլ չկան, ո՞ւմ է պետք իրենց գոյությունն այս աշխարհում». Արգիշտի Կիվիրյան
166Երեկ, 22:54
Պուտինը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի անվտանգությունը կապահովվի բոլոր միջոցներով
245Երեկ, 22:41
«5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի՞ համար». Սուրեն Սուրենյանց
130Երեկ, 21:54
Թրամփը և Զելենսկին կհանդիպեն հուլիսի 28-ին
329Երեկ, 21:52
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 220,000-ի
350Երեկ, 21:23
«Կիևյան օպորտունիստի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ». Արաղչի
270Երեկ, 20:24