«Հարգելի՛ ընդդիմություն, ես վստահում եմ ձեր որոշումներին»․ Մանուշ Եսայան

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ինձ իրավունք չեմ վերապահում հորդորել, պահանջել ընդդիմությունից հրաժարվել մանդատներից։ Առավել ևս իրավասու չեմ խրատներ տալ։ Յուրաքանչյուրն ունի իր պայքարի ձևն ու օրինակը և տեսլականը։
Ես տեսել եմ ընդդիմադիր ուժերի պայքարը, այո՛, սխալներով, այո՛, երբեմն կոպիտ սխալներով։ Բայց պայքար տարվել է թե փողոցում, թե խորհրդարանում։ Հաստատ հաճելի չէ նման խորհրդարանում աշխատելը, ոչ մեկ հիմար չի, ոչ էլ անինքնասեր՝ կուլ տա էն վարքն ու վերաբերմունքը, որ ընդդիմությունը ստացել է, բայց նրանք չեն նահանջել, չեն հիասթափվել, չեն հանձնվել։ Քննադատելը միշտ է հեշտ, մեղադրելը՝ ավելի։ Ու շատ ավելի հեշտ է ինձ պես էսպես ստատուսներ գրելը՝ որն է ճիշտ ու ինչ պիտի անել։
Հարգելի ընդդիմություն, որպես ձեզ ձայն տված քաղաքացի ասում եմ. իմ ձայնը պայմանով չեմ տվել ձեզ։ Ես հստակ եմ իմ ընտրության հարցում։ Ես վստահում եմ ձեր որոշումներին։ Ես հավատում եմ ձեր պայքարին։ Ես չգիտեմ՝ արդյոք կկարողանամ ձեր պես էդքանը կուլ տալ ու մնալ քաղաքականության մեջ։ Էնպես որ, ցանկացած ձեր որոշում ես ընդունելու եմ ու շարունակելու եմ լինել ձեզ ընտրողը։
Աստված պահապան մեր երկրին»։

«Հարգելի՛ ընդդիմություն, ես վստահում եմ ձեր որոշումներին»․ Մանուշ Եսայան
3216:48
«ԱԱԾ-ում վերջին անգամ պարգևավճար ե՞րբ է բաժանվել»․ լրագրողը՝ Արամ Հակոբյանին (տեսանյութ)
4416:30
«Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան
4316:24
«Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան
15616:18
«Ընդդիմությունը կվերցնի մանդատներն ու գլխիկոր կգնա խորհրդարան»․ Արմենուհի Վարդանյան
4315:54
«Տասովշիկները գցել են օլիգարխներին»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7215:36
«Խոսեք մարդկանց հետ ու բացատրեք ձեր ցանկացած որոշման պատճառը»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմությանը
4715:30
«Դուք արցախցի եք, ինչպե՞ս ստացվեց, որ չզոհվեցիք»․ լրագրողը՝ Էդվարդ Ասրյանին (տեսանյութ)
12515:00