«Վստահեցնում ենք՝ չենք հիասթափեցնի ձեզ». Արթուր Դանիելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ և ուժե՛ղ հայրենակիցներ,
Ինչպես արդեն հայտարարել ենք, «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայում մանրակրկիտ ուսումնասիրում և փաստագրում է ընտրական գործընթացի ընթացքում կատարված բոլոր խախտումները։ Մեր վերջնական որոշումը կընդունվի բացառապես փաստերի, ապացույցների հիման վրա։
Մենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը, ինչպես նաև այն մեծ պատասխանատվությունը, որը կրում ենք մեր հայրենակիցների առջև։ Վստահեցնում ենք՝ չենք հիասթափեցնի ձեզ։
Ինչպես միշտ, առաջնորդվում ենք ոչ թե զգացմունքներով կամ պահի ազդեցությամբ, այլ սառը դատողությամբ, պատասխանատվությամբ և պետական մտածողությամբ։ Մեր յուրաքանչյուր քայլը լինելու է կշռադատված, հիմնավորված և ուղղված քաղաքացիների վստահության ու Հայաստանի շահերի պաշտպանությանը։
Շնորհակալ ենք ձեր վստահության, համբերության և աջակցության համար»։

«Վստահեցնում ենք՝ չենք հիասթափեցնի ձեզ». Արթուր Հայրապետյան
4719:36
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ
4619:06
«Դատարանն արգելեց ՊՆ-ին՝ արցախցի զինծառայողներին վտարել իրենց բնակարաններից»․ Ռոման Երիցյան (լուսանկար)
7319:00
«Ընդդիմության ղեկավարները դեռ հույս ունեն պայմանավորվել Նիկոլի հետ». Արգիշտի Կիվիրյան
4918:18
«Վաղը մինչև 11:00-ն հնարավորություն կա ստուգելու և ահազանգելու այլ անձի փոխարեն քվեարկության մասին». Տաթևիկ Սողոյան
6518:12
«Հարգելի՛ ընդդիմություն, ես վստահում եմ ձեր որոշումներին»․ Մանուշ Եսայան
4316:48
«ԱԱԾ-ում վերջին անգամ պարգևավճար ե՞րբ է բաժանվել»․ լրագրողը՝ Արամ Հակոբյանին (տեսանյութ)
6016:30
«Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան
5116:24