Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Եթե որևէ «նկարչություն» է դուրս գալիս ԿԸՀ-ից, պետք է ընդունել որպես ՔՊ-ի 72-րդ պատգամավորի մեկնաբանություն»․ Հովհաննես Իշխանյան

«Եթե որևէ «նկարչություն» է դուրս գալիս ԿԸՀ-ից, պետք է ընդունել որպես ՔՊ-ի 72-րդ պատգամավորի մեկնաբանություն»․ Հովհաննես Իշխանյան
43
Այսօր, 00:06

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վահագն Հովակիմյանը «Իմ քայլից» (ՔՊ-ից) պատգամավոր է եղել։
Նա ընտրվել էր այլևս գոյություն չունեցող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Արցախի 75%-ի, Աղավնոյի ու Բերձորի հանձնումից և Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում Երևանի չափ տարածք զիջելուց հետո:
Նա ընտրվել է ՔՊ-ի 71 պատգամավորներից 65-ի «կողմ» ձայնով, քանի որ ԿԸՀ նախագահի համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի ձայնը, այսինքն՝ ՔՊ-ն միանձնյա ընտրել էր ԿԸՀ նախագահ:
Նա աշխատել է ընտրակեղծարար և դավաճան Նիկոլ Փաշինյանի թերթում:
Էնպես որ, եթե որևէ մեկնաբանություն ու «նկարչություն» դուրս է գալիս այլևս գոյություն չունեցող ԿԸՀ-ից, ապա պետք է ընդունել այն որպես ՔՊ-ի 72-րդ պատգամավորի, ոչ թե ԿԸՀ արդեն գոյություն չունեցող կառույցի նախագահի մեկնաբանություն:
ՔՊ-ն չպետք է վերցնի մանդատները, քանի որ չունի մանդատ»: