Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Սա ընդդիմության պայքարի նոր մարտավարություն է, որում նկատելի է հաղթանակի ուրվականը»․ Լևոն Ջավախյան

«Սա ընդդիմության պայքարի նոր մարտավարություն է, որում նկատելի է հաղթանակի ուրվականը»․ Լևոն Ջավախյան
68
Երեկ, 23:54

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՍՊԻՏԱԿ ՁԻԱՎՈՐԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՍՊԱՍԵԼՒՍ
Ընդդիմությունը գնում է խելամիտ, անշտապ, հավասարակշռված քայլերով՝ պահելով պայքարի ոգին՝ պայքարողների մեջ խնայելով կուտակած էներգիան։ Անիմաստ, սպոնտան պոռթկումների ժամանակներն անցել են։ Սա պայքարի նոր մարտավարություն է, որում նկատելի է սողացող հաղթանակի ուրվականը։ Այսօր, մեկ առ մեկ անհրաժեշտ է հաշվարկել գողացված քվեները, վեր հանել ընտրությունների ընթացքում եղած իրավախախտումներն ու զեղծարարությունները, պայքարում նորանոր բարձրունքներ գրավել, որտեղ որքան էլ վարչապետական ձմեռ լինի՝ նույնքան աննկուն է լինելու ընդդիմության ոգին։ Քայլ առ քայլ առաջանալու ենք։ Մինչդեռ, իշխանությունները աննահանջ են դեպի Եվրոպա որդեգրած իրենց ուղուց։ Որքան էլ զգուշացնում են, միևնույնն է, նրանք Հայաստանը տանում են խոշոր երկրների բախման կիզակետով, որտեղ կամա, թե ակամա երկիրը հայտնվելու է խոշորների ոտնատակին։ Հայաստանի նկատմամբ իր պատժամիջոցները կսաստկացնի Ռուսաստանը, որի արդյունքում հնարավոր է Հայաստանը հայտնվի տնտեսական կոլապսում։ Ժողովրդական զանգվածների թշվառության և տնտեսական վիճակի վատթարացումը հղի են անկանխատեսելի հետևանքներով։ Սպասվում է, որ աշունը ավելի թեժ է լինելու քան ամառը...
Ահա, միայն այդ ժամանակ կխոսա ժողովրդի մեջ ամբարված պայթունավտանգ էներգիան։ Հրաբուխը կժայթքի ինքնաբուխ... Կգա ընդդիմության աստեղային պահը, և սպիտակ ձիու վրա կհայտնվի խիզախ ձիավորը, ով աներկբա կազդարարի նոր ժամանակների գալուստը»։

Աղբյուրը`   Լևոն Ջավախյան