Կիրակի, 14 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ո՞վ է պատասխանատու Կողբացի-Ամիրյան խաչմերուկում տարիներով չլուծվող այս խնդրի համար». Սարգիս Տեր-Եսայան

«Ո՞վ է պատասխանատու Կողբացի-Ամիրյան խաչմերուկում տարիներով չլուծվող այս խնդրի համար». Սարգիս Տեր-Եսայան
57
Այսօր, 14:36

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Վերջին երեք տարիների ընթացքում բազմիցս ահազանգել եմ Երևանի քաղաքապետարանին այն մասին, որ Կողբացի-Ամիրյան խաչմերուկի հեղեղատարերը չեն գործում, ինչի հետևանքով անձրևաջրերը լցվում են հարակից շենքերի նկուղներ՝ վտանգի տակ դնելով նույնիսկ շենքերի հիմքերը։
Հատկանշական է, որ Երևանի 2026 թվականի բյուջեով «Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում» ծրագրի համար նախատեսված է 327 միլիոն դրամ, որը պետք է ուղղվի վարչական շրջաններում կոյուղագծերի ընթացիկ վերանորոգմանն ու վթարված հատվածների վերականգնմանը։
Սակայն անգամ այդ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում խնդիրը շարունակում է մնալ անլուծելի։ Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հերթական անգամ պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են բարդում՝ հայտարարելով, թե խնդիրը իրենց լիազորությունների շրջանակում չէ։
Ստացվում է աբսուրդային իրավիճակ. բյուջեով գումարներ նախատեսված են, դրանք ծախսվում են, բայց քաղաքացին շարունակում է ապրել չլուծվող խնդրի պայմաններում։
Հարցը պարզ է. ո՞վ է պատասխանատու Կողբացի-Ամիրյան խաչմերուկում տարիներով չլուծվող այս խնդրի համար, և ո՞ւր են ուղղվում այդ նպատակով նախատեսված հարյուրավոր միլիոն դրամները։
Քաղաքային տնտեսությունը չի կարող կառավարվել փոխադարձ մեղադրանքներով և պատասխանատվությունից խուսափելով։ Երբ չկա պատասխանատու, տուժողը միշտ քաղաքացին է»: