«Անխուսափելի բախումները հետ են գլորելու Հայաստանի զարգացման անիվը». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ ու Նիկոլի թվացյալ «հաղթանակը» կոռումպացված ու օլիգարխիկ ռեժիմի դեմ չի։ Ժողովուրդն Էդ ռեժիմը կազմաքանդել ա դեռ 2018թ-ին։ Ներկայիս «հաղթանակը» Հայաստանի Հանրապետության, նրա ունեցած լավ/վատ, կիսատ-պռատ ինստիտուտների նկատմամբ ա։
Դեռ մի փոքր շանս կա, որ Վարչական ու Սահմանադրական դատարաններն իրենց վերջնական ամոթալի կնիքը չեն դնի էս քվեագողության ակնհայտ քաղաքական ակտի տակ։ Դա էլ զուտ էն պատճառով, որ էս հարցով դեռևս միակ դատական վճռի մեջ սևով սպիտակի վրա նշված ա՝ արդյունքները անվավեր ճանաչված տեղամասերում վերաքվեարկության անհրաժեշտություն կա։
Բայց ոնց էլ ավարտվի հետընտրական էս էպոպեան, երկու մտահոգիչ առանցքային բան ունի յուրաքանչյուր ադեկվատ ՀՀ քաղաքացի՝ անկախ իր քաղաքական գրանցման հասցեից։ Առաջինը, վիճահարույց ու հակասական էս լեգալիստական մոտեցմամբ քվեագողության վերջին Ռուբիկոնն անցնելուց հետո ՔՊ-ին ու անձամբ Նիկոլին էլ ուղիղ և անթաքույց ընտրակեղծարարությամբ զբաղվելուց զսպող ոչինչ չկա։
Եվ երկրորդը, չնայած նրան, որ ՔՊ էս քաղաքական որոշման հետևանքով թե՛ ԱԺ հերթական գումարումը, թե՛ հանրային իշխանությունը կորցնում են լեգիտիմության առյուծի բաժինը, Նիկոլին թվում ա, թե ինքը 2018թ․-ի հեղափոխական Հայաստանի առաջնորդն ա, որին կարող են միանձյա կայացված, սահմանադրական կարգին հակադրվող, շատ «հեղափոխական» քայլեր ներվել։ Իսկ սա իր հերթին նշանակում ա արյունալի բախում ներկայիս ու, թերևս, միայն Նիկոլի ախտահարված ու բորբոքված ուղեղում գոյություն ունեցող 2018-ի հեղափոխական Հայաստանների միջև։ Սա անխուսափելիորեն բախումների ա հանգեցնելու՝ գրողի ծոցն ուղարկելով Հայաստանի ժողովրդավարացման երբևէ ծնված հույսը, մի էական ժամանակով հետ գլորելով Հայաստանի զարգացման անիվը։
Ամեն դեպքում, պետականության կառուցման մեր դառը փորձառությունը կարող ենք հարստացված համարել մի երկաթ-բետոնյա գիտելիքով։ Հայկական քաղաքական իրողությունների պայմաններում 4-ական տարիներով երկու ժամկետը քաղաքական ու բիոլոգիական առավելագույնն ա մի անձի կառավարման համար։ Դրանից հետո կառավարիչը իսպառ կորցնում ա տիեզերքի ու իրականության հետ կապը։ Իսկ եթե նրան տրվում ա 5-ական տարվա երկու ժամկետ, ապա վերջին երկու տարիները վերածվում են ատելության ժամանակաշրջանի, փորձանք են դառնում պետական ինստիտուտների ու քաղաքացիների համար»:

«Անխուսափելի բախումները հետ են գլորելու Հայաստանի զարգացման անիվը». Սուրեն Սահակյան
4502:12
«Կապիտուլյանտին իրավական և հասարակական պատասխանատվության պիտի ենթարկել». Լևոն Ջավախյան
4801:12
«Պայքարն այժմ տեղափոխվում է ՍԴ». Ավետիք Չալաբյան
5200:42
«Աննախադեպ կերպով ամրապնդվել են Իրանի դիրքն ու հեղինակությունը». Վարդան Ոսկանյան
5800:30
«Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
64Երեկ, 23:36
«ԱՄՆ-Իրան համաձայնությունն ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա». Վահե Դավթյան
58Երեկ, 19:36
«Եկեք մեկընդմիշտ սովորենք, որ պատերազմը ձախողում է»․ Իսպանիայի վարչապետ
131Երեկ, 19:19
ՀՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել
142Երեկ, 18:31