Ռիո դե Ժանեյրոյի Հիսուսից էլ բարձր. լեհ միլիարդատերն Աստվածամոր` 55-մետրանոց արձան է կառուցում

Լեհաստանի հյուսիսում գտնվող Կոնոտոպե փոքրիկ գյուղում ընթանում են աշխարհի ամենաբարձր արձաններից մեկի շինարարական աշխատանքները։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այստեղ վեր է հառնելու Աստվածամոր՝ 55,6 մետր բարձրությամբ հսկայական հուշարձանը, որն իր չափերով գերազանցելու է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի խորհրդանիշ համարվող Հիսուսի հանրահայտ արձանը։
Նախագծի համաձայն՝ բուն արձանի բարձրությունը լինելու է 40,6 մետր, և այն տեղադրվելու է թագի տեսք ունեցող 15-մետրանոց պատվանդանի վրա, որտեղ կգործի նաև դիտահարթակ զբոսաշրջիկների համար։ Արձանի հանդիսավոր բացումը նախատեսված է այս տարվա օգոստոսի 15-ին։
Այս լայնածավալ նախագծի գլխավոր նախաձեռնողն ու հովանավորը լեհ միլիարդատեր Ռոման Կարկոսիկն է ու նրա կինը։ Կարկոսիկը երկրի ամենախոշոր արդյունաբերական ընկերություններից մեկի հիմնադիրն է և ներառված է Լեհաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Կոթողը կառուցվում է կաթոլիկ հայտնի ուխտատեղիի հարևանությամբ, որը նույնպես տարիներ առաջ կառուցվել էր միլիարդատեր ամուսինների միջոցներով։
Թեև Կոնոտոպե գյուղում ընդամենը 120 մարդ է բնակվում, տեղական իշխանությունները մեծ հույսեր են կապում այս նախագծի հետ։ Նրանք համոզված են, որ ռեկորդային բարձրություն ունեցող արձանը դեպի իրենց շրջան կձգի հազարավոր զբոսաշրջիկների և ուխտավորների ողջ Եվրոպայից՝ նոր շունչ տալով տեղի տնտեսությանը։



«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
133Երեկ, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
211Երեկ, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
65801.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
64801.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
65501.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
65701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
40201.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
162829.10.2026, 23:43