«ԱՄՆ-Իրան համաձայնությունն ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնությունն ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա։
Ծովային շրջափակման վերացումը, իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը, իրանական ֆինանսական ակտիվների առնվազն կեսի ապասառեցումը և մի շարք այլ գործոններ անխուսափելիորեն կազդեն Մեծ Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության տրամաբանության վրա՝ ներառյալ Կովկասը։
1. Թեհրանը կարող է վերաիմաստավորել TRIPP նախագիծը կամ առնվազն դադարել այն դիտարկել որպես «կարմիր գիծ»։ Նոր կոնֆիգուրացիայի պայմաններում TRIPP-ը կարող է վերածվել Թուրքիայի էներգամատակարարման կարևոր ուղու, ինչը լուծում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդիրներ։ Ներկայում ՆԱՏՕ-ի օրակարգում է ավտոնոմ վառելիքային համակարգի ձևավորումը՝ դաշինքի ռազմական ենթակառուցվածքների մատակարարման նպատակով։ Այս համակարգի մեջ տեղավորվում է նաև Թուրքիայի և Արևելյան Եվրոպայի միջև նոր վառելիքային ենթակառուցվածքի կառուցումը (Թուրքիա–Ռումինիա նավթամուղ), որի մասին գրել էի օրերս:
Իմ կանխատեսմամբ՝ մոտակա շրջանում Վաշինգթոնը նոր թափով կսկսի առաջ մղել Անդրկասպյան գազատարի նախագիծը, առանց որի ձևավորվող ամբողջ էներգետիկ-տրանսպորտային ճարտարապետությունը կդառնա խիստ խոցելի։ Այս համատեքստում Հարավային Կովկասը աստիճանաբար կարող է վերածվել ՆԱՏՕ-ի լոգիստիկ համակարգի կառուցվածքային տարրի։
2. Այս պայմաններում հնարավոր է իրանական էներգակիրների մատակարարումների աճ դեպի Թուրքիա: Նշենք, որ մինչև 2026 թ. հուլիսի վերջը Իրանի և Թուրքիայի միջև գործում է գազամատակարարման պայմանագիր՝ տարեկան 10 մլրդ խոր.մ ծավալով։ 2025 թ. փաստացի մատակարարումները կազմել են մոտ 7,7 մլրդ խոր.մ։ Թուրքիան արդեն հայտնել է պայմանագրի երկարաձգման պատրաստակամություն։
Սա կարող է ուժեղացնել մրցակցությունը Թուրքիայի շուկայում՝ թուլացնելով Բաքվի բանակցային հնարավորությունները Անկարայի հետ էներգետիկ երկխոսության շրջանակում։ Տվյալներն առավել քան խոսուն են. 2025 թ. Թուրքիայի խողովակաշարային գազի ընդհանուր ներմուծումը կազմել է շուրջ 57,9 մլրդ, որից Ռուսաստանից՝ 21,1 մլրդ, Ադրբեջանից՝ 11,9 մլրդ, Իրանից՝ 7,7 մլրդ խոր.մ։
3. Կովկասի նշանակությունը աճում է՝ որպես Մերձավոր Արևելքի և եվրասիական քաղաքականության հատման տարածք։ Եթե Իրանը մասամբ դուրս է գալիս մեկուսացման ռեժիմից, ապա մրցակցությունը տեղափոխվում է ոչ թե նրա զսպման, այլ իրանական էներգակիրների և ապրանքների շարժման երթուղիների վերահսկման դաշտ։
Դա ինքնաբերաբար բարձրացնում է Հարավային Կովկասի ռազմավարական արժեքը բոլոր արտաքին դերակատարների համար։ Այլ կերպ ասած՝ Կովկասը աստիճանաբար դադարում է լինել գլոբալ գործընթացների ծայրամաս և վերածվում է նոր լոգիստիկ ու էներգետիկ հոսքերի վերահսկման համար ընթացող պայքարի առանցքային հարթակի»:

«ԱՄՆ-Իրան համաձայնությունն ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա». Վահե Դավթյան
3619:36
«Եկեք մեկընդմիշտ սովորենք, որ պատերազմը ձախողում է»․ Իսպանիայի վարչապետ
8819:19
ՀՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել
11318:31
«Ինչո՞ւ է վերջին ընտրություններին Արևմուտքն այդքան բացահայտ աջակցել գործող ռեժիմին»․ Արտակ Զաքարյան
4517:30
«ԱՄՆ-ն այս քայլով չի պարտվել, ինչպեսև՝ Իրանը»․ Արա Պողոսյան
5417:12
«ՌԴ-ի համար կարևոր է, որ ՀՀ-ի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները»․ Նարիշկին
6716:22
«Մանդատ վերցնելով՝ ընդդիմությունը կդառնա ՔՊ-ի կեղծիքներն օրինականացնող գործիք»․ Նաիրի Հոխիկյան
5116:00
«Արթուր Վանեցյանն առողջական խնդիրներ է ունեցել». Բաբկեն Հարությունյան
11415:48