ՀՀ-ում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի արդեն ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը, հայտնում են ՊՆ-ից:
Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:
Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

«Սա անթաքույց թուրքին սիրաշահելու և ակնհայտ թուրքին դուր գալու համար է արվել». Արմենակ Դանիելյան
4310:18
ԿԸՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
4809:54
«Արտենիի դպրոցից հեռացվել է Զորավար Անդրանիկի խճանկարը. դժվար է լինելու նրան ջնջել ժողովրդի հիշողությունից». Թաթուլ Հակոբյան
5909:48
Հայաստանի 21 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ
5809:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6308:24
«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
10203:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
14900:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
125Երեկ, 21:36