«Աննախադեպ կերպով ամրապնդվել են Իրանի դիրքն ու հեղինակությունը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրին ընդառաջ հնչում են երեսպաշտ հայտարարություններ, թե ինչպիսի առաջընթաց կարող է ապահովել դիվանագիտությունը։
Դրանք բոլորը կեղծ են, քանի որ առաջընթացը դիվանագիտական հարթության մեջ ապահովել են Իրանի ԶՈւ-երն իրենց հրթիռներով, ԱԹՍ-ներով, ռազմական մոտորանավակներով, և այդ երկրի ռազմաքաղաքական վերնախավն ու ժողովուրդն իրենց անսասան կամքով և ոգով։
ԱՄՆ-ն չափազանց հզոր գերտերություն է, որպեսզի խոսք գնա կոնկրետ մի հակամարտության մեջ անհաջողությունից հետո այս երկրի թուլացման մասին։
Սակայն ակնհայտ է, որ վերջին պատերազմում Իրանի ռազմավարական աներկբա հաջողությունը նկատելիորեն նվազեցրել է ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում և ընդհակառակը՝ աննախադեպ կերպով ամրապնդել Իրանի դիրքն ու հեղինակությունը և հետևաբար ընդլայնել նաև իրանական ուժի պրոյեկցիայի տիրույթը, որը նկատելի է դառնալու նաև Հարավային Կովկասում։
Այժմ կարծես ոչ մի կասկած չի մնացել, որ Իրանն իրապես արժանի է «մերձավորարևելյան առյուծ» այլաբանական կոչմանը»։

«Կապիտուլյանտին իրավական և հասարակական պատասխանատվության պիտի ենթարկել». Լևոն Ջավախյան
701:12
«Պայքարն այժմ տեղափոխվում է ՍԴ». Ավետիք Չալաբյան
2900:42
«Աննախադեպ կերպով ամրապնդվել են Իրանի դիրքն ու հեղինակությունը». Վարդան Ոսկանյան
3200:30
«Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
53Երեկ, 23:36
«ԱՄՆ-Իրան համաձայնությունն ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա». Վահե Դավթյան
53Երեկ, 19:36
«Եկեք մեկընդմիշտ սովորենք, որ պատերազմը ձախողում է»․ Իսպանիայի վարչապետ
124Երեկ, 19:19
ՀՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել
135Երեկ, 18:31
«Ինչո՞ւ է վերջին ընտրություններին Արևմուտքն այդքան բացահայտ աջակցել գործող ռեժիմին»․ Արտակ Զաքարյան
63Երեկ, 17:30