«Հաջիևը Դիլիջանի այն վայրում էր, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով դարձել է ՀՀ այցեքարտը»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հաջիևը Դիլիջանում է՝ հենց այն վայրում, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով վերածնվել ու դարձել է Հայաստանի այցեքարտ։
Նրան ուղեկցում է Արմեն Գրիգորյանը, ում հարսանիքը Շուշիում է անցել, այն վայրում, որտեղ Ռուբեն Վարդանյանի ներդրումներով վերանորոգվել է մզկիթը։
Այդ անբռնազբոս զբոսանքի ժամանակ Արմեն Գրիգորյանը երևի այս փաստերի մասին էր պատմում Հաջիևին և երևի հետաքրքրվում էր Ռուբենի Վարդանյանի ճակատագրով և հայտնում, որ ինքը հաշտ չէ այս ամենի հետ։
Բայց չէ։ Սա մեկ այլ իրականության մեջ, որտեղ մեր ազգին ներկայացնում են հարգանք վայելող և արժանապատվություն ունեցող պետական գործիչներ։
Իսկ նիկոլական Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ծպտուն անգամ չի հանել ոչ Դիլիջանի վերածնման պատմությունից, ոչ իր հարսանիքից, ոչ էլ Ռուբենի և մյուս հայ գերիների վերադարձի մասին է խոսել։
Ու քանի որ Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը և մյուսները՝ վաղուց չունեն ոչ արժանապատվություն, ոչ հայկական պատկանելության զգացում, նրանց արժանապատվությունը այլևս չի խոցվում։ Խոցվում և նսեմացվում է հայ ժողովրդի արժանապատվությունը, մեր պետության համբավը և նշանակությունը։
Բարոյական սահմանները վաղուց անցած են։ Բայց այսպիսի արարքները չեն ներվում։ Այսպիսի արարքները գուցե քրեական հոդված չունեն, բայց տիեզերական արդարությունից չեն խուսափում։
Հայ ժողովուրդը ձեզ գետնի տակից է գտնելու, չեք հասցնելու փախչել։
Իսկ մինչ այդ՝ ամո՛թ ձեզ»։

«ՌԴ-ի համար կարևոր է, որ ՀՀ-ի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները»․ Նարիշկին
3216:22
«Մանդատ վերցնելով՝ ընդդիմությունը կդառնա ՔՊ-ի կեղծիքներն օրինականացնող գործիք»․ Նաիրի Հոխիկյան
3516:00
«Արթուր Վանեցյանն առողջական խնդիրներ է ունեցել». Բաբկեն Հարությունյան
8515:48
«Հաջիևը Դիլիջանի այն վայրում էր, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով դարձել է ՀՀ այցեքարտը»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
3915:36
«Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի Արևմուտքի օգնության վրա»․ Նարիշկին
6815:27
«Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը կարևոր խթան է մեր երկրի համար»․ Արտակ Զաքարյան
4315:18
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
6715:16
«Տեղի է ունեցել պետական հեղաշրջում՝ ԿԸՀ-ի ձեռքերով». Սուրեն Սուրենյանց
4715:06