Վարազդատ Հարությունյանը հրապարակել է Ալեն Ղևոնդյանի ուղերձը

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «Նկատի ունենալով քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամաբ քաղաքական քրեական հետապնդման շրջանակներում կիրառված սահամանափակումները (այդ թվում՝ անձամբ հրապարակումներ անելու)՝ հրապարակում եմ իր շնորհակալական խոսքն՝ ուղղված սրտացավ մարդկանց:
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր ծանոթ ու անծանոթ այն մարդկանց, ընկերներիս, գործընկերներիս, հանրային ու քաղաքական դաշտի մարդկանց, իրավապաշտպաններին, լրատվականներին ու լրագրողներին, ուսանողներիս, գաղափարակիցներիս, քաղաքական և քաղաքացիական միավորներին ովքեր իրենց հանրային խոսքում, գրառումներում, հարցազրույցներում հունիսի 12-ի՝ իմ ձերբակալության փաստի վերաբերյալ օբյեկտիվ քննադատողական դիրքորոշում են որդեգրել, աջակցության խոսքեր հնչեցրել:
Ակնհայտ է, որ այս քր. գործն ունի քաղաքական բնույթ:
Նշեմ, որ քր. գործի շրջանակներում դատարանը իմ մասով որոշում է կայացրել, համաձայն որի ես այս գործընթացի ընթացքում գտնվելու եմ վարչական վերահսկողության տակ, չեմ կարող օգտվել սոցցանցային կապի միջոցներից, չեմ կարող սոցցանցային հարթակներում գրառումներ կատարել, մասնակցել քաղաքական բնույթի հավաքների, ինչպես նաև չեմ կարող լքել ՀՀ-ն:
Ինձ հետ կապի հասանելի միջոցը բջջային սովորական կապն է և կենդանի շփումը:
Շնորհակալ եմ բոլորիդ»»:

«Դիլիջանում պիտի զբոսներ Ռուբեն Վարդանյանը»․ Նարինե Դիլբարյան
3017:18
Վարազդատ Հարությունյանը հրապարակել է Ալեն Ղևոնդյանի ուղերձը
4016:54
«Չի կարելի թերթի միջակ աշխատողին բերել, դնել ԿԸՀ նախագահ»․ Հովսեփ Կուբատյան
4016:12
«2008-ին ընտրությունները փետրվարի 19-ին էին, 20-ին ժողովուրդը Մատենադարանի մոտ էր»․ Կարինե Հարությունյան
4815:30
«Իր լեգիտիմության վրա վստահ իշխանությունը վերաքվեարկությունից չէր վախենա»․ Անժելա Էլիբեգովա
5115:00
ՀՀ-ում բելառուս ակտիվիստ է ձերբակալվել
8214:52
«Հիմա բոլորս տեսնում ենք իրական Փաշինյանին»․ Արմեն Հովասափյան
5714:12
«Ղազանչեցոց մայր տաճարի մասին ի՞նչ կասեք»․ Նաիրա Կարապետյան
5313:42