«Մանդատ վերցնելով՝ ընդդիմությունը կդառնա ՔՊ-ի կեղծիքներն օրինականացնող գործիք»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Այն, որ ՔՊ պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով՝ ընդդիմությանը կոչ են անում չվերցնել մանդատները և սպառնում են ԱԺ-ում վատ ժամանակներով, արդեն խոսում է ՔՊ-ի վախերի մասին։
Սա պարզունակ քարոզչական տեխնոլոգիա է։ Ասում են, թե իրենք չեն ուզում, որ ընդդիմությունը գնա ԱԺ, բայց իրականում այդկերպ ՔՊ-ն ընդդիմանալու իրավիճակ է ստեղծում, որ ընդդիմադիրներն ասեն՝ դե որ իրենք չեն ուզում մենք գնանք ԱԺ՝ մենք իրենց ինադու կգնանք։
Հուսով եմ, «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները կդիմանան այս հոգեբանական ու քաղաքական ճնշմանը և կկայացնեն լավ մտածված որոշում։ Ես իրենց տեղը լինեի՝ չէի վերցնի մանդատները՝ ՔՊ-ին թողնելով ոչ լեգիտիմ քաղաքական անապատի մեջ։
Այդպիսի կառավարությունը մի քանի ամսվա կյանք կունենա, իսկ մանդատ վերցնելով՝ ընդդիմությունը կդառնա ՔՊ-ի կեղծիքները օրինականացնող գործիք և հերթական անգամ՝ բոքսի տանձիկ խորհրդարանում։ Միևնույն է, բացի պատգամավորի աշխատավարձից, ուրիշ ոչինչ չի ունենալու ընդդիմությունը ԱԺ-ում, իսկ այդ աշխատավարձից մի քանի անգամ ավելի շատ փող ընդդիմադիր թեկնածուները ԱԺ-ից դուրս այսպես թե այնպես կարող են վաստակել և պահպանել քաղաքական կշիռը»։

«ՌԴ-ի համար կարևոր է, որ ՀՀ-ի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները»․ Նարիշկին
3216:22
«Մանդատ վերցնելով՝ ընդդիմությունը կդառնա ՔՊ-ի կեղծիքներն օրինականացնող գործիք»․ Նաիրի Հոխիկյան
3516:00
«Արթուր Վանեցյանն առողջական խնդիրներ է ունեցել». Բաբկեն Հարությունյան
8515:48
«Հաջիևը Դիլիջանի այն վայրում էր, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով դարձել է ՀՀ այցեքարտը»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
3915:36
«Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի Արևմուտքի օգնության վրա»․ Նարիշկին
6815:27
«Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը կարևոր խթան է մեր երկրի համար»․ Արտակ Զաքարյան
4315:18
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
6715:16
«Տեղի է ունեցել պետական հեղաշրջում՝ ԿԸՀ-ի ձեռքերով». Սուրեն Սուրենյանց
4715:06