«2008-ին ընտրությունները փետրվարի 19-ին էին, 20-ին ժողովուրդը Մատենադարանի մոտ էր»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2008-ին ընտրությունները փետրվարի 19-ին էին, 20-ին ժողովուրդը Մատենադարանի մոտ էր, բողոքում էր ընտրակեղծիքերի դեմ։ Հազարավոր մարդիկ օրեր շարունակ դրսում էին։ Շատ, շատ երկար ժամանակ։
Նրանք հալածվում էին, աշխատանքից ազատվում, ծեծվում, ոստիկանների հայոյանքներին արժանանում, ձերբակալվում՝ վերջապես։ Բայց չէին կոտրվում։
Չերկարացնեմ։
․․․ Ընտրություններից երեք օր հետո երբ գրում էի՝ մանդատները վերցրեք, բայց փողոցային պայքարը մի թողեք, մտածում էի, որ փողոցի համար դեռ ուշ չի։ Հիմա՝ արդյո՞ք ուշ չի փողոցի համար մեկ շաբաթ կամ տասը օր հետո։
Հավանաբար էլի ուշ չի, եթե ճիշտ ես ձևակերպում օրակարգդ և ունես մարդիկ, որոնք իրենց էնտուզիազմով կվարակեն այլոց, պատրաստ կլինեն մի շարք զոհողությունների․․․
Ասում են՝ երկաթը տաք-տաք են ծեծում։
Կարծում եմ՝ կարևորը երկաթը միշտ տաք պահելն է։
Այլ հարց է՝ կարո՞ղ ես, պատրա՞ստ ես․․․»։

«Չի կարելի թերթի միջակ աշխատողին բերել, դնել ԿԸՀ նախագահ»․ Հովսեփ Կուբատյան
1616:12
«2008-ին ընտրությունները փետրվարի 19-ին էին, 20-ին ժողովուրդը Մատենադարանի մոտ էր»․ Կարինե Հարությունյան
3915:30
«Իր լեգիտիմության վրա վստահ իշխանությունը վերաքվեարկությունից չէր վախենա»․ Անժելա Էլիբեգովա
4415:00
ՀՀ-ում բելառուս ակտիվիստ է ձերբակալվել
7314:52
«Հիմա բոլորս տեսնում ենք իրական Փաշինյանին»․ Արմեն Հովասափյան
4814:12
«Ղազանչեցոց մայր տաճարի մասին ի՞նչ կասեք»․ Նաիրա Կարապետյան
5013:42
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին
12813:14
«Հարցում եմ ուղղել Անդրանիկ Սիմոնյանին»․ Գեղամ Մանուկյան (լուսանկար)
6313:12