«Դիլիջանում պիտի զբոսներ Ռուբեն Վարդանյանը»․ Նարինե Դիլբարյան

ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր։ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել են Դիլիջանում։ Այսինքն՝ Հաջիևը Արցախը էթնիկ զտման ենթարկելուց հետո արցախցի Արմեն Գրիգորյանի հետ անհոգ զբոսնում է Դիլիջանում։ Եվ նրան ոչ ոք չի հարցնում, թե ինչո՞ւ մենք չենք կարող այլևս ապրել և զբոսնել հայրենի Արցախում, դրանից ավելի առաջ՝ ունեզրկվեցինք ու վտարվեցինք Նախիջևանից, Շահումյանից ու Գետաշենից, Գանձակից, Բաքվից…. Արմեն Գրիգորյանն ընդունակ է ծառայակատար միայն ուղեկցելու միջազգային հանցագործներին մեր հայրենիքում, տանելու վայրեր, որտեղ շենացման մեծ ավանդ ունեն Բաքվի բանտերում ապօրինի ազատազրկված, խոշտանգվող մեր հայրենակիցները, Դիլիջանում պիտի զբոսներ Ռուբեն Վարդանյանը, բայց զարհուրելի մի տրամաբանությամբ նրա փոխարեն Հաջիևն է քայլում։ Կա, փաստորեն, Հաջիև-Գրիգորյանի զբոսնելու ժամանակը, բայց պիտի գա Արցախի ու Վարդանյանի, Բաբայանի, Մնացականյանի, Սահակյանի ու իրենց ընկերների ժամանակը, չի կարող չգալ»։

«Դիլիջանի շատ բնակիչներ երեկ գլխակորույս էին». Հասմիկ Սողոմոնյան
2417:54
«Դիլիջանում պիտի զբոսներ Ռուբեն Վարդանյանը»․ Նարինե Դիլբարյան
4117:18
Վարազդատ Հարությունյանը հրապարակել է Ալեն Ղևոնդյանի ուղերձը
5016:54
«Չի կարելի թերթի միջակ աշխատողին բերել, դնել ԿԸՀ նախագահ»․ Հովսեփ Կուբատյան
4216:12
«2008-ին ընտրությունները փետրվարի 19-ին էին, 20-ին ժողովուրդը Մատենադարանի մոտ էր»․ Կարինե Հարությունյան
5215:30
«Իր լեգիտիմության վրա վստահ իշխանությունը վերաքվեարկությունից չէր վախենա»․ Անժելա Էլիբեգովա
5315:00
ՀՀ-ում բելառուս ակտիվիստ է ձերբակալվել
8514:52
«Հիմա բոլորս տեսնում ենք իրական Փաշինյանին»․ Արմեն Հովասափյան
5914:12