Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ծառուկյանի գործերով արձակուրդից հետո կզբաղվի։ Եվ ահա՝ ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանում, կարծես, սկսել են բացել հին պայմանագրերի դարակները։
Եվ, կարծես, այդ դարակներում միայն փոշի չէ, որ կուտակված է:
Մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկվել՝ ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։
Ընկերությունը նախազգուշացվել է, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։
Քաղաքային կուլիսներում արդեն շշուկներ կան՝ «Մուլտի Ուելնեսը» միայն սկիզբն է։
Հիշեցնենք՝ դատախազությունն էլ Ծառուկյանի «Արարատցեմենտը» պետականացնելու գործընթաց է սկսել»։

«Շվեյցարիայում այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա»․ #Reuters
1609:56
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
2309:36
«Երկու կարևոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար». Դավիթ Անանյան. «Հրապարակ»
4209:30
Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել. «Հրապարակ»
4409:18
ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»
4609:12
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
5009:00
«Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ունեն հստակ ազգային օրակարգ». Հենրիխ Դանիելյան
6603:06
«Սա հայտարարություն է պետության ավարտի մասին». Հակոբ Բադալյան
8502:06