Հինգշաբթի, 25 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
35
Այսօր, 08:30

Երևան քաղաքում՝

Հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 27-ին շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը, 26-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 40.2°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 9.7°C (1969թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.5°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։