«Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին է»․ Արամ Վարդևանյան

ՍԴ նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն անդրադարձավ դատավորներից Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինությանը։ «Բարձրաձայնվել է 3 դատավորների մասնակցության անհնարինության հարց։ Տիկին Սաֆարյանի հարցի քննարկման շրջանակներում բացահայտվել են մի քանի հանգամանքներ․ նախ՝ 2021թ․ նախընտրական գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ որպես մասնակից ուժերից մեկի պատգամավորի թեկնածու։ Կարծես թե աշխատանքային նիստի ընթացքում քննարկման առարկա չի դարձել այն հանգամանքը, որ նշված ուժը ևս հանդիսանում է ՍԴ-ում դիմող սուբյեկտ, ներկայացուցիչն էլ հանդիսանում է տիկին Սաֆարյանի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող մեկ այլ անձ՝ պարոն Մեհրաբյանը։ Անդրադարձ է կատարվել տիկին Սաֆարյանի կողմից որպես տուժողին ներկայացուցիչ իրականացրած փաստաբանական գործունեությանը։ Այս ժամանակահատվածում արդեն իսկ Բարձր դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը հանդես է եկել 2 միջնորդություններով և կարծես այդ միջնորդությունները բխում են մեկ ուժի ներկայացրած ՍԴ-ի դիմումից և դա հենց այն ուժն է, որի պատգամավորության թեկնածու հանդիսացել է Սեդա Սաֆարյանը։ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը գործին անհնարին է»,- իր խոսքում նշեց Վարդևանյանը։

Արարատ Միրզոյանն ու Բայբա Բրաժեն ստորագրել են ՀՀ-ի և Լեհաստանի կառավարությունների միջև արձանագրություն
5620:24
Ուիթքոֆը հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում կայացած բանակցություններից հետո առաջընթաց է գրանցվել
11618:32
«ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը». #ABC
12918:01
«Նիկոլը ցանկություն չունի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»․ Արտակ Զաքարյան
8717:30
«ՀՀ քաղաքացիությունը պատիվ է և ինքնություն»․ Հակոբ Կարապետյան
9016:42
«Չենք բացառում եռակողմ բանակցությունների վերսկսումը»․ Պեսկով
14816:31
«Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Բիշքեկում կարևոր էր և բովանդակալից»․ Պեսկով
14915:13
«Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը»․ Պեսկով
14315:07