«Ո՞ւմ է հասցեագրված Քոչարյանի կալանավորման առնչությամբ մեսիջը, որ տրվում է «աշխարհաքաղաքական գործ» բնորոշմամբ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ո՞ւմ է հասցեագրված երկրորդ նախագահ Քոչարյանի կալանավորման առնչությամբ մեսիջը, որ տրվում է «աշխարհաքաղաքական գործ» բնորոշմամբ։ Այս հարցադրումը ամենևին հեգնանքով ու սարկազմով չէ, որ անում եմ։ Անկեղծորեն փորձում եմ դիտարկել, թե ո՞րն է այդ ազդակի, մեսիջի թիրախը։
Եթե դա միտված է հանրությանը, ապա ի՞նչ էֆեկտի հաշվարկով։ Եթե մարդը երկրորդ նախագահի համակիր է, ապա չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանի կալանքով պայմանավորված մտահոգությունը պակաս է լինելու, եթե չլինի «աշխարհաքաղաքական գործ» բնորոշումը։ Եթե մարդը երկրորդ նախագահի համակիր չէ, ապա հազիվ թե այդ բնորոշումը փոխի անտարբեր վերաբերմունքը կամ առավել եւս «կալանքով ոգեւորվածությունը»։
Եթե այդ բնորոշումը միտված է օրինակ արտաքին որեւէ դերակատարի, առավել եւս անհասկանալի է, թե ինչ փոփոխության կամ էֆեկտի ակնկալիք կա այդ առնչությամբ։
Ինչո՞ւ եմ անդրադառնում այս բնորոշմանը։ Նախընտրական շրջանում երկրորդ նախագահը տեղավորվել էր բավականին հետաքրքիր կերպարի մեջ, որն իր ճնշող մեծամասնությամբ՝ ներքին էր։ Նրա համար այդ հանգամանքը շահեկան էր, որովհետեւ իշխանությունը նրան փորձում էր խոցելի դարձնել հենց արտաքին տիրույթում՝ ներկայացնելով իբրեւ Կրեմլի պատվիրակ։
Նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ որպես նախկին նախագահ, որն իր նախագահության տասնամյակի հետ կապված ամենատարբեր ու հակադիր գնահատականների ամբողջությամբ հանդերձ, տիրապետում է մեծ փորձի, տիրապետում է որոշակի հետագծի, եւ տիրապետում է պետականությանն անմիջապես առնչվող կառավարման օրակարգի։ Այդ օրակարգը ներառում է իհարկե արտաքին հարցեր, բայց՝ ներառում է այդ օրակարգը, այլ ոչ թե արտաքինն է գերակշռում։
Ուրեմն, ինչո՞ւ հենց այս պահին վերադարձնել երկրորդ նախագահին արտաքին ասպեկտի տիրապետության դաշտ։ Միակ բացատրությունը, որ կարող եմ «գտնել» ինձ համար, այն է թերեւս, որ այդպիսով կարծես թե կա ակնկալիք «շահագրգռել» կամ ավելի ժողովրդական ասած՝ «թասիբի» գցել որեւէ արտաքին դերակատարի, դիցուք՝ Ռուսաստանին։
Բայց, չեմ կարծում, թե դա կարող է լինել արդարացված հաշվարկ։ Փոխարենը, կարող է ստվերում հայտնվել այն կարեւոր կապիտալը, որ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ հավաքել հենց վերը նշածս նախընտրական շրջանում, զգալիորեն դուրս բերելով իր կերպարը հենց այն արտաքին թիրախավորման գոտուց, ուր նրան հետեւողականորեն փորձել է պահել կառավարող ուժը»:

Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանում
1819:54
«Ո՞ւմ է հասցեագրված Քոչարյանի կալանավորման առնչությամբ մեսիջը, որ տրվում է «աշխարհաքաղաքական գործ» բնորոշմամբ». Հակոբ Բադալյան
4319:30
«Երբ Նորատի ազատագրածը հանձնված է, կյանքի գործը՝ զրոյացված, իսկ հայրենիքը՝ ձրի վաճառված, ո՞վ իրավունք ունի նրան դատապարտելու». Հայկ Մարտիրոսյան
4919:00
«Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ». Արեգնազ Մանուկյան
6518:18
«Բավական է՝ մարդ պաշտոն ունենա, սկսվում են քծնանքի զզվելի դրսևորումները»․ Մեսրոպ Եսայան
6217:48
«Ձևի համար պաշտպանիչ ցանցերը տեղադրել են, բայց բացում են, որ փոշին դուրս գա»․ Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)
7217:18
«Ոստիկանական պետություն է... Շվեյցարիան». Կարեն Հեքիմյան
6716:54
«Աջափնյակի մետրոյի կայարանն էլ չեք ազդարարո՞ւմ»․ Ոսկան Սարգսյան
7016:24