«Շուշիի յուրաքանչյուր ոչնչացված գերեզման վկայում է ոչ թե պատմության ավարտի, այլ այն ջնջելու փորձի մասին»․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «ԴՕԿ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիում հայկական և ռուսական գերեզմանների, պատմամշակութային ու հոգևոր ժառանգության համակարգված և բարբարոսական ոչնչացումը։
Մարդու հանգստավայրի նկատմամբ անգամ պատերազմը պետք է ունենա բարոյական սահմաններ։ Գերեզմանների պղծումն ու ոչնչացումը ոչ թե պարզապես մշակութային արժեքների վնասում է, այլ մարդկային արժանապատվության, միջազգային հումանիտար իրավունքի և համամարդկային բարոյական նորմերի կոպիտ ոտնահարում։
Շուշիի հայկական գերեզմանները հայկական ժողովրդի պատմական ներկայության կենդանի վկայությունն են, իսկ ռուսական գերեզմանների ոչնչացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի գործողությունները դուրս են որևէ «վերականգնման» կամ «քաղաքաշինության» տրամաբանությունից և կրում են պատմական հետքի վերացման բնույթ։
ԴՕԿ կուսակցությունը կոչ է անում միջազգային իրավապաշտպան և մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կառույցներին՝ պատշաճ իրավական գնահատական տալ կատարվածին, պահանջել Ադրբեջանի կողմից նման գործողությունների անհապաղ դադարեցում և ապահովել Շուշիի գերեզմանատների ու պատմամշակութային ժառանգության միջազգային վերահսկողությունը։
Պատմությունը կարելի է փորձել կեղծել, բայց հնարավոր չէ ոչնչացնել այն գերեզմաններով, քարերով ու հիշողությամբ։
Շուշիի յուրաքանչյուր ոչնչացված գերեզման վկայում է ոչ թե պատմության ավարտի, այլ այն ջնջելու փորձի մասին»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4408:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
10903:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
19200:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
12100:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
124Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
106Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
124Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
112Երեկ, 18:00