«Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ». Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից. «Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի և իմ շինծու գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ կալանքիս ժամկետը լրանալու նախորդ օրը, ինչը նշանակում է, որ միտումնավոր այնպես ձգձգեցին գործընթացները, որ երկամսյա կալանքի մինչև վերջին օրը հնարավորություն չունենամ թեկուզ մեկ օր շուտ ազատության մեջ լինել։
Իրապես ակնկալիք չունեմ ձևով իրավական, բայց բովանդակությամբ քաղաքականացված (եթե կուզեք՝ նիկոլականացված) դատական համակարգից։ Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ, որպեսզի հանրությունն անմիջականորեն կարողանա տեսնել այս «գործի» ամբողջ աբսուրդը։
Իսկ իմ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ։
Ուժ, համբերություն և Աստծո օրհնությունը մեր երկրին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին
Ազատություն Հայաստանի Հանրապետությանը»:

ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում
4421:54
«Ադրբեջանի ներսում ամեն սոցիալական սրման ժամանակ արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում». Անժելա Էլիբեգովա
5920:30
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Աշոտ Բադալյանի հետ
5919:54
Յուժնո-Սախալինսկում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ճապոնացի լրագրող
12319:19
Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է տարածել
7618:54
«Ա՛յ սումալացի աղջիկ, դու ո՞վ դարձար, որ հակադրվես Թրամփին»․ Տիգրան Դավուդյան
8617:42
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
7817:24
«Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները»․ Սոֆյա Հովսեփյան
8116:18