«Շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով». Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամիսներ առաջ գրավոր դիմել էի ՀՀ ՆԳՆ֊ին՝ առաջարկելով, որ Չարենցի 1 հասցեին հարակից ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցումը կահավորվի դեղին թարթող ռեժիմով աշխատող լուսացույցով:
Առաջարկի համար հիմք էին հանդիսացել նշված տարածքի աշխատակիցների բողոքները, որոնց համաձայն՝ այս հատվածում բազմաթիվ վրաերթի դեպքեր էին արձանագրվում։
Թվում էր, թե այս պարզ հարցը կարելի էր լուծել օրերի ընթացքում, մինչդեռ, ամիսներ պահանջվեցին, որպեսզի պատկան մարմինները կատարեն իրենց գործառույթը։
ՀՀ ՆԳՆ֊ին և Երևանի քաղաքապետարանին ուղղված շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով։
Ուրախ եմ, որ պատգամավորական գործունեությանս ավարտին հերթական անգամ կարողացա օգտակար լինել մեր հայրենակիցներին և նպաստել մի խնդրի լուծման, որն անմիջականորեն առնչվում էր մարդկանց կյանքին ու անվտանգությանը»:

ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում
4421:54
«Ադրբեջանի ներսում ամեն սոցիալական սրման ժամանակ արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում». Անժելա Էլիբեգովա
5920:30
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Աշոտ Բադալյանի հետ
5919:54
Յուժնո-Սախալինսկում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ճապոնացի լրագրող
12319:19
Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է տարածել
7618:54
«Ա՛յ սումալացի աղջիկ, դու ո՞վ դարձար, որ հակադրվես Թրամփին»․ Տիգրան Դավուդյան
8617:42
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
7817:24
«Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները»․ Սոֆյա Հովսեփյան
8116:18