«Բավական է՝ մարդ պաշտոն ունենա, սկսվում են քծնանքի զզվելի դրսևորումները»․ Մեսրոպ Եսայան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում պաշտոնի պաշտամունքը վաղուց արդեն առանձին մշակույթ է դարձել։
Շատ էլ կարևոր չէ, թե ինչ պաշտոն է զբաղեցնում մարդը․ բավական է, որ պաշտոն ունենա և սկսվում են մասշտաբային քծնանքի զզվելի դրսևորումները։
Մարդիկ հանկարծ հիշում են, որ ուզում էին հենց այդ մարդու հետ ծանոթանալ, սեղանի շուրջ նստել, ինչ-որ բան նվիրել, գովել, բարևել, լուսանկարվել ու, ընդհանրապես, հնարավորինս մոտ գտնվել նրան։
Նկարագրված վիճակը, բնականաբար, շարունակվում է այնքան ժամանակ, մինչև տվյալ պաշտոնյան զրկվում է պաշտոնից։ Ու նույն պահից էլ քծնանքի ու կեղծիքի տեսարաններն դադարում են անմիջապես։
Ի դեպ, սա պատճառներից մեկն է, որ Հայաստանում մարդիկ այդքան կպած են իրենց աթոռներին և վայելեն քծննաքի տարատեսակ դրսևորումները»։

«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
5001:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
7400:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
172Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
75Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
121Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
135Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
128Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
75Երեկ, 22:42