«Ոստիկանական պետություն է... Շվեյցարիան». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հեռախոսով խոսելով դուրս եկա: Դրսում 10-12 ոստիկան կար: Փորձեցի Իսահակյան փողոցն անցնել անցման համար չնախատեսված վայրում (սխալ գործեցի): 4-5 ոստիկան շարժվեցին դեպի ինձ: Հաշվի առնելով փոքր տեղանքում (առավելագույնը՝ 30 քմ) առկա, ինչպես նաև ինձ մոտեցած ոստիկանների քանակը, հեռախոսով զրուցակցիս ասացի, որ «ոստիկանական պետություն է դարձել»: Ոստիկաններից «գլխավորը» մոռացավ ինձ մոտենալու պատճառը և սպառնալից տոնով հարցրեց, թե ասելով «ոստիկանական պետություն», ես ի՞նչ նկատի ունեմ: Հետաքրքրվեցի, թե ինքը որ պետության մասին մտածեց: «Գլխավորը» պատասխանեց՝ Հայաստանի Հանրապետության: Ասացի, որ սխալվում է, քանզի ես նկատի ունեի... Շվեյցարիան:
Իսկ այժմ պատասխանեք, թե ինչպես է կոչվում այն պետությունը, որտեղ փողոցում հերթապահող ոստիկանները բանուգործը թողած լսում են հեռախոսային խոսակցությունները: Այո, ճիշտ եք: Ոստիկանական պետություն է ... Շվեյցարիան»:

«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
5001:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
7400:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
172Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
75Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
121Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
135Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
128Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
75Երեկ, 22:42