«Ցավում եմ, որ հասել ենք սրան, բայց սա էլ մեր այսօրվա պատմությունն է»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, ո՛չ միայն պատիվ է, այլև պատմություն, կյանքի վերաիմաստավորելու և ազգային պատմության մեջ սեփական տեղն ամրագրելու միջոց, առաքելություն անցյալի ու ապագայի միջև։
Մի պետության, որի ձևավորման, կերտած հաղթանակի պատմության, բանակի ստեղծման վրա ներդրել ես կյանք, տարիներ, ջանք, անքուն գիշերներ, առողջություն՝ քաղաքացիությունն առավել մեծ ու խորն իմաստ ունի։
Ու էդպիսի պայմաններում հրաժարումը քաղաքացիությունից բողոք է, տառապանք՝ որ քո ձեռքերում ծնունդ առած պետությունը շեղել են այն իդեալներից, որոնց համար նա ծնունդ էր առել, կամ գոնե հիմնադիր հայրերը (էստեղ ամեն մեկն իր ճաշակն է դնում, բայց փաստը այն է, որ եղել են նրանք, ովքեր հիմնել են) ծնունդ էին տվել:
Իհարկե, էս պետության, պետության ծննդի, առաքելության սահման, պետականության կայացման հետ կապ չունեցողները հիմա դժվար թե հասկանան, թե Նորատ Տեր-Գրիգորյանցն իրականում ինչ հուսահատ բողոքի քայլի է դիմել, բայց հասկացողները պարտավոր են չլռել։
Իր տարիքում թերևս ավելի հեշտ էր լոյալություն «խաղալն» ու բոլորի սրտի գեներալը դառնալ, բայց ո՛չ նա:
Լավ թե վատ, այս մարդիկ են կանգնած մեր հաղթանակի հետևում, այն հաղթանակի, որը ձևավորեց ազգային հպարտության գիտակցում։
Ցավում եմ, որ հասել ենք սրան, բայց սա էլ մեր այսօրվա պատմությունն է...
Հ.Գ. Ի դեպ, նրա բողոքի ձայնը կար նաև նախկինում։ Դե էսօրվա «հեղափոխականները» այն ժամանակ էդպիսի վտանգավոր բաների հետ հավես չունեին, կամ ավելի շուտ քաղաքականությամբ չէին զբաղվում...»։

Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
2015:12
«Քանի՞ զինվոր պետք է ինքնասպան լինի, որ Պապիկյան Սուրենն ու յուր ենթականները պաշտոնանկ արվեն»․ Դերենիկ Մալխասյան
2815:06
«Ձեր օրոք տղաները մահանում ու չեն հասնում տուն»․ Անուշ Միրզոյան
4014:48
«Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների»․ Գառնիկ Դանիելյան
5114:18
«Բանակում շունը տիրոջը չի ճանաչում»․ Սյուզի Բադոյան
6114:12
«Ամուլսարի հանքավայրի շահագործումը երկար տարիներ մտահոգությունների առարկա է»․ Ոսկան Սարգսյան
5814:06
«Եթե որոշեք հարց տալ՝ բա ո՞ւր են Ամուլսարի պահապանները, հիշեք»․ Թեհմինե Ենոքյան
6713:42
«Երևանին նայելիս չկա տպավորություն, թե քաղաքը սիրո դրսևորման առարկա է»․ Հակոբ Բադալյան
6912:18