«Եթե ընդդիմությունը հրաժարվում է «փողոցային պայքարից», ի՞նչ այլ գործիքակազմ է մնում». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե ընդդիմությունն ակնարկում է, որ հրաժարվում է «փողոցային պայքարից» (այն է՝ քաղաքացիական դիմադրությունից, որն իրականում շատ ավելի լայն հասկացություն է, քան ցույց կամ երթ անելը, պիկետները ևն), ապա շատ կուզեմ իմանալ, թե ի՞նչ այլ գործիքակազմ է մնում իր ձեռքում օկուպացիոն վարչակարգին դիմադրելու համար։
Ասենք՝ վաղը ևս 50 կամ 100 ընդդիմադիր ձերբակալեցին կամ ՀՀ տարածքի հանձնումների հերթական փուլը սկսվեց, ի՞նչ եք անելու։
* * *
Սովետական մի անեկդոտ հիշեցի...
Վրացին Մոսկվայում սովորող իր որդուն խանչալ է նվիրում։ Մի քանի ամսից գալիս է որդու մոտ հյուր, տեսնում է ձեռքին թանկարժեք ժամացույց է։ Հարցնում է.
— Տղա ջան, էս ժամացույցը քեզ որտեղի՞ց։
— Պապ ջան, դե էդ արխայիկ դաշույնը ի՞նչ պիտի անեի։ Ծախեցի, էդ փողով տե՛ս ինչ սիրուն ժամացույց եմ առել։
— Բա որ վաղը մեկը ծնողներիդ հայհոյի, ի՞նչ ես անելու։ Ժամացույցդ հանես, ասես. «Երեքին տաս պակաս», հա՞»։

«Ասա՝ փողդ որտեղից է, ասեմ՝ ի շահ ում ես փուռը տալու ինձ». Հովհաննես Իշխանյան
3718:00
«ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
4617:42
«Եթե ընդդիմությունը հրաժարվում է «փողոցային պայքարից», ի՞նչ այլ գործիքակազմ է մնում». Կարեն Վրթանեսյան
4617:24
«Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը». Տաթևիկ Հայրապետյան
6315:30
««Շինաղբի» անվան տակ գողացել են որակյալ բետոնե տոմետները». Արթուր Չախոյան
6714:18
ՍԴ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5414:06
«Հանրության ուշադրությունը շեղելու համար Նիկոլ Փաշինյանն Ամիրյան փողոցն անվանակոչեց Պապ թագավորի անունով». Ոսկան Սարգսյան
7014:00
«Համեմատեք՝ Նադիրն ո՞ւր, Նիկոլն ո՞ւր». Արմեն Հովասափյան
8912:24