Կիրակի, 28 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան

«ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան
58
Այսօր, 17:42

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը գրում է. «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան:
ՍԴ-ում Արամ Օրբելյանը շատ պարզ բացատրեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված շինծու գործի ողջ աբսուրդայնությունը։
Նաև ուշագրավ էին Թևանյանի անունը լսելիս՝ ՍԴ դատավորների ջղաձգումները։ Մի խառնվել էին իրար, թույլ չէին տալիս, որ փաստաբանը լիարժեք պատասխանի ու բացահայտի այս փուչ մեղադրանքի ողջ մերկությունը։
Արդեն իսկ պարզ է չէ՞, որ եթե գործը հասնի դատարան, ինչպես է շռնդալից փլվելու այն շուլալածների գլխին։
Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին»: