Կիրակի, 28 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ասա` փողդ որտեղից է, ասեմ` ի շահ ում ես փուռը տալու ինձ». Հովհաննես Իշխանյան

«Ասա` փողդ որտեղից է, ասեմ` ի շահ ում ես փուռը տալու ինձ». Հովհաննես Իշխանյան
49
Այսօր, 18:00

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ մազալու են Հայոց աշխարհի նեոփափկասուն տիկնայք
Պոլսում նստած Նատալի Ալեքսանյանը քննադատում է Իսրայելին, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. «Ոչ ոք իրավունք չունի ժողովրդիս ցավի վրա դիվիդենտ հավաքի» սենց մի բան:
Մոսկվայում նստած Մարգարիտա Սիմոնյանը քննադատում է Եվրոպային, որ Հայաստանում ռուսաֆոբների են իշխանության բերել ու հանձնել Արցախը. «Հայ ժողովուրդը, ոնց կարայիք էդ դեբիլին ընտրեիք» սենց մի բան:
Երևանի «Բրյուսելում» նստած Գայանե Աբրահամյանը քննադատում է Ռուսաստանին, որ ադրբեջանցիներ են բերելու Հայաստան «Կրեմլը ահաբեկում է մեր ժողովուրդին, ամոթ» սենց մի բան
Մեկը՝ ի շահ Թուրքիայի, Մեկը՝ ի շահ Ռուսաստանի, էն մեկն էլ՝ ի շահ Եվրոպայի ու ԱՄՆ-ի:
Ասա՝ փողդ որտեղից ա, ասեմ՝ ի շահ ում ես փուռը տալու ինձ:
ՀԳ.
Էս տարիներին հազար կին եմ հանդիպել, որ ունակ են ժողովրդի շահն ի շահ ժողովրդի պաշտպանել, ու նրանց խոսքն է լինելու հեղինակավոր»: