«Մեր պատմությունը չի ճանաչում ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորածներ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ մեկնաբանել է Իսրայելի կաբինետի կողմից «հայոց ցեղասպանությունը» ճանաչելու որոշումը։
TRT Haber-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ «Անկարան չի մտադրվում որևէ նշանակություն տալ Թուրքիայի դեմ ուղղված մեղադրանքներին, որոնք հնչում են նրանց կողմից, ում վրա Գազայի հազարավոր բնակիչների արյունն է»։
«Մենք լուրջ չենք վերաբերվում մեր երկրի դեմ ուղղված զրպարտությանը, որը հնչում է հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73,000 անմեղ բնակիչների, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, արյունով։ Մեր պատմությունը չի ճանաչում ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորածներ, ո՛չ ճնշում, ո՛չ գաղութատիրություն։ Մեր հազարամյա պատմությունը գիտի միայն արդարություն և ողորմածություն»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ողջ պատմության ընթացքում աջակցել է ճնշված ժողովուրդներին՝ անկախ նրանց կրոնից, ազգությունից կամ ինքնությունից։
Ըստ նրա՝ հենց Թուրքիան է ապաստան տվել Ինկվիզիցիայի և նացիստական ճնշումներից փախչողներին։

«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
5403:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
10500:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
98Երեկ, 21:36
«Ինչո՞ւ են ապրում փողոցում, գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության»․ Սևակ Հակոբյան
129Երեկ, 17:30
«Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը»․ Արմեն Հովասափյան
116Երեկ, 17:18
«Մենք գժվում ենք ձեր համար․ կներեք շորերիս համար»․ քաղաքացին՝ վարչապետին
138Երեկ, 16:36
«Ոտս լավը չէր, էս մարդը 12 հազար կրվավ»․ Նիկոլ Փաշինյան
124Երեկ, 16:24
«Ձեռք չտաք ինձ». քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)
122Երեկ, 16:18