Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նոյեմբերի 18-19-ը պետք է գործուղվեր ՌԴ՝ ԵԱՏՄ առեւտրային քաղաքականության հարցերի եւ ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին մասնակցելու։ Երեկ, սակայն, այցը չեղարկվել է, ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Թերեւս, չեն ցանկացել ընդունել հակառուսական հայտարարություններ հնչեցրած նախարարին։ Իսկ Պապոյանը երեկ պարզաբանել է․ «Նախարարները պետք է քննարկեին մաքսասակագնային եւ առեւտրի կարգավորման հարցեր, բայց գործընկեր 2 նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել, այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը»։ Պապոյանի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը մեզ հայտնեց, որ նախատեսված էր երկու հանդիպում՝ նախարարների եւ փոխնախարարների մակարդակով: Փոխնախարարների մակարդակով նիստը, ըստ նրա, տեղի կունենա, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը Մոսկվայում է եւ կմասնակցի հանդիպմանը: Ուշագրավ է, որ Մոսկվա մեկնած նոր փոխնախարար Տիգրան Գասպարյանի գործուղման մասին կառավարության կայքում երեկ տեղադրված որոշում չկար։
Ի դեպ, Պապոյանի հռետորաբանությունը մի քանի օրվա ընթացքում կտրուկ մեղմացել է․ երեկ նա խորհրդարանում ասել է, որ առավելագույն ջանքերն են գործադրում, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պահեն ամենաբարձր մակարդակում»։

Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց․ «Հրապարակ»
1709:24
Պուտինն ու Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում են ունեցել (տեսանյութ)
4109:19
«Խաղաղությունն անհրաժեշտություն է, որի առաջին նախապայմանն ազգային օրակարգի շուրջ համախմբումն է»․ Արտակ Զաքարյան
4009:00
«Ինչպիսին այս իշխանություններ են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան
11403:06
«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
11702:06
«Սի Ծինփինը, Պուտինը և Թրամփը ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու պատրաստակամության մասին»․ Գարիկ Քեռյան
11901:24
«Առաջիկայում կտեսնեք բաներ, որ երբեք չեք տեսել, մեր պետությունն էլ չի տեսել, և դա նույնիսկ զարմանալի կթվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
128Երեկ, 23:36
«Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո’չ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
112Երեկ, 23:18