Դոհայում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև հանդիպում չի կայացել

Դոհայում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև հանդիպում չի կայացել։ Հանդիպումները տեղի են ունեցել միայն եռակողմ ձևաչափով՝ Կատարի և Պակիստանի պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ, իրանական փորձագիտական պատվիրակության ղեկավար Քազեմ Ղարիբաբադին՝ մեկնաբանելով Դոհայում կայացած բանակցությունները։
Նա նշել է, որ Դոհայում իրանական պատվիրակության հանդիպումները տեղի են ունեցել բացառապես եռակողմ ձևաչափով՝ Կատարի և Պակիստանի պատվիրակությունների հետ միասին, և որ քննարկումները կենտրոնացած են եղել Իսլամաբադի հուշագրի, մասնավորապես՝ Լիբանանին վերաբերող դրույթների և Իրանի սառեցված ակտիվների ազատման վերաբերյալ կատարման մոնիթորինգի վրա։
Նա հավելել է, որ այսօրվա բանակցությունները նպատակաուղղված են եղել նաև հուշագրի դրույթների կատարման մոնիթորինգին։
Մեկնաբանելով վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը՝ Ղարիբաբադին նշել է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ հուշագրի կատարումը մոնիթորինգի ենթարկելու և վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար, սակայն այդ ձևաչափերով բանակցությունները դեռևս չեն սկսվել։
Նա հավելել է, որ միջնորդների միջոցով շարունակվում են խորհրդակցությունները՝ աշխատանքային խմբերի շրջանակներում բանակցությունների ժամանակն ու վայրը որոշելու համար։ Այս ձևաչափով բանակցությունները կսկսվեն անհրաժեշտ պայմանները ստեղծելուց հետո։

«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
4703:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
10000:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
93Երեկ, 21:36
«Ինչո՞ւ են ապրում փողոցում, գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության»․ Սևակ Հակոբյան
125Երեկ, 17:30
«Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը»․ Արմեն Հովասափյան
115Երեկ, 17:18
«Մենք գժվում ենք ձեր համար․ կներեք շորերիս համար»․ քաղաքացին՝ վարչապետին
137Երեկ, 16:36
«Ոտս լավը չէր, էս մարդը 12 հազար կրվավ»․ Նիկոլ Փաշինյան
123Երեկ, 16:24
«Ձեռք չտաք ինձ». քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)
121Երեկ, 16:18