«Մալոյանը ձերբակալվում է այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայտնի է դարձել, որ ձերբակալել են գնդապետ Էդիկ Մալոյանին, իսկ մինչ այդ խուզարկել են տունը: Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը այս առնչությամբ գրել է. «2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից:
Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար:
Հպարտ եմ, որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»:
Իհարկե առաջին մարդը չէ, որ ձերբակալում է Ուժեղ Հայաստանի համակիրների կամ ֆուկցիոներների շրջանում: Բայց, այս ձերբակալությունը իրապես նշանային է, որովհետև խոսքը նշանային մարդու մասին է:
Եվ այստեղ ուզում եմ ուշադրության արժանացնել մի հանգամանք, որի մասին, ի դեպ, ես խոսում եմ պարբերաբար: Հայաստան եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը որպես կանոն ուղեկցվում են ընդդիմության նկատմամբ «նշանային» կոտ քայլերով, ձերբակալություններով, կալանավորումներով:
Եվ այդ իմաստով ուշադրություն դարձրեք, որ Մալոյանի ձերբակալությունը տեղի է ունենում այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը՝ Եվրահանձնաժողովի նախագահը»:

«Մալոյանը ձերբակալվում է այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը»․ Հակոբ Բադալյան
3615:54
Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը
3215:42
«Տարաձայնություններ մեզ մոտ եղել են մենակ ընտրությունների ժամանակ ու վերջ»․ Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ)
3815:36
«ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի բազայից դուրս է բերել B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները»․ #TWZ
8815:24
«Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի»․ Արթուր Խաչիկյան
4615:06
«Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը. իրավապահները տարել են նրան». Անի Գևորգյան
8411:54
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
8609:54
Փենթագոնը մոտ երկու հազար զինծառայող է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
13909:51