Հինգշաբթի, 02 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Մարդը ՊՆ-ում ծայրահեղ ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան». Նիկոլ Փաշինյան

«Մարդը ՊՆ-ում ծայրահեղ ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան». Նիկոլ Փաշինյան
55
Այսօր, 17:36

«Մենք հընթացս բացահայտեցինք, որ մարդիկ տարբեր հիվանդությունների պատճառաբանությամբ ազատվել են ժամկետային զինծառայությունից և այդ հիվանդությունները անհամատեղելի են վարորդական իրավունքի հետ, մեկ էլ տեսնում ենք այդ մարդիկ վարորդական իրավունք ունեն»,-այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանին։

Սարգսյանը պատասխանեց․ «Նախաձեռնությունը, ըստ էության, բոլոր հարցերը փարատում է։ Տվյալներն անընդհատ կթվայնացվեն «Արմեդում», և երբ տվյալ գեներացվի, դա ավտոմատ մեզ հասանելի կդառնա»։

Փաշինյանն արձագանքեց․ «Մարդը թղթային համակարգում պաշտպանության նախարարությունում ծայրահեղ ծանր հիվանդ է, ֆինանսների նախարարությունում կատարյալ առողջ է, սոցապ նախարարությունում պատերազմի վետերան է։ Ու այս տվյալները ոչ մի տեղ չեն համադրվում։ Թվայնացումը բերում է նույն դաշտ․ պետք է կողմնորոշվենք, ինքը կամ հիվանդ է, կամ առողջ է, կամ վետերան է»։

«Մարդը ՊՆ-ում ծայրահեղ ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան». Նիկոլ Փաշինյան