Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարություն է տարածել. «Երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից
Այս որոշումն ինձ համար հեշտ չի եղել։
2025 թվականի մայիսի 21-ին այս պաշտոնը չեմ ստանձնել անձնական շահից, քաղաքական հավակնությունից կամ պաշտոն ունենալու ցանկությունից ելնելով։
Պաշտոնը ստանձնելու իմ նպատակը պետական ինստիտուտների պահպանման հարցը բարձիթողի վիճակում չթողնելն էր, հատկապես այն ժամանակ, երբ Արցախի պետական կառույցների շարունակականությունը, մեր ժողովրդի քաղաքական ձայնն ու իրավունքների պաշտպանությունը կանգնած էին լրջագույն վտանգի առաջ։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, պատգամավորներին և գործընկերներին, որոնք այս ամբողջ ընթացքում մնացել են իրենց պատասխանատվության և ազգային նպատակների կողքին։
Համոզված եմ՝ մեր ժողովրդի կամքը հնարավոր չէ կոտրել։
Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի դեռ կա իր հայրենիքի նկատմամբ իրավունք ունեցող ժողովուրդ, քանի դեռ կա վերադարձի պահանջ, և քանի դեռ մեր զոհված հերոսների հիշատակը մեզ պարտավորեցնում է չհանձնվել։
Համոզված եմ, որ Ազգային ժողովը և բոլոր պետական կառույցները կշարունակեն իրենց գործունեությունը՝ անսասան մնալով մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազգային նպատակների իրագործման ճանապարհին։
Փա՛ռք մեր հայրենիքին։ Փա՛ռք Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին։ Պատի՛վ մեր ժողովրդին»:

«Կարո՞ղ ա Սևանա լճի վրա քվեաթերթիկներ են լողում». Նիկոլ Փաշինյան
2818:06
«Իրենց դեպքում, սովի սպառնալիք կա, բայց բանտերում յոլլա կգնան». Նիկոլ Փաշինյան
2718:00
Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից
3417:54
«Մալոյանը ձերբակալվում է այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը»․ Հակոբ Բադալյան
5815:54
Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը
5215:42
«Տարաձայնություններ մեզ մոտ եղել են մենակ ընտրությունների ժամանակ ու վերջ»․ Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ)
5315:36
«ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի բազայից դուրս է բերել B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները»․ #TWZ
10615:24
«Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի»․ Արթուր Խաչիկյան
5015:06