«Ոչ մի բան չեն արել, դանակը հասել է ոսկորին, ինչ-որ օգնությունից են խոսում»․ Արթուր Խաչատրյան

«Թե՛ արտադրողները, թե՛ արտահանողները եվրոպական շուկայի տեղը գիտեին, բայց եթե իրենք տանում են իրենց ապրանքը Ռուսաստան, նշանակում է՝ իրենց համար ավելի ձեռնտու էր արտահանել ՌԴ, որովհետև ապրանքը ինչ-որ մի շուկայում վաճառելու համար դու շատ երկար ժամանակ պիտի աշխատես, որպեսզի, օրինակ, չգիտեմ, բելգիացի, հոլանդացի, կիպրացի սպառողը ճանաչի և ցանկանա գնել հայկական արտադրանքը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Այդ մարդիկ, ովքեր այսօր արտադրել են, աճեցրել են, իրենք այսօր են տուժում։
Փաշինյանը խոսում էր 50 միլիոն եվրոյի մասին, բայց մեր արտահանումները դեպի ԵԱՏՄ, դեպի Ռուսաստան միլիարդից ավել են, բա մնացած գումարը ի՞նչ է լինելու։ Մեր հիմնական արտահանումները եվրոպական շուկաներ՝ էթնիկ շուկայի համար էին նախատեսված, քայլեր պետք է ձեռնարկվեին, որ ֆրանսիացին ցանկանար գնել, ոչ թե ֆրանսիահայը մենակ, ոչ մի բան չեն արել, դանակը հասել է ոսկորին, հիմա ասում են՝ 50 միլիոն ինչ-որ օգնություն, դա ուղղակի աչքակապություն է այս իշխանությունների կողմից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
199Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
60313.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
98712.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37212.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32212.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72211.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34011.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41310.10.2026, 13:12