«Դաստիարակելու եմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել՝ «Դաստիարակելու եմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին՝ նույն ինքը Կալուգացու զարմիկին» գրառմամբ։ Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանի հրապարակմանը, մասնավորապես ասում է․ «Ես ի տարբերություն կալուգացու՝ ունեմ և միշտ ունեցել եմ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ասեմ ավելին՝ ի տարբերություն նույն կալուգացու զարմիկի էլ ունեմ և ունեցել եմ միայն ՀՀ քաղաքացիություն, և հետևաբար ի տարբերություն իրենց՝ ես կարող եմ լինել միայն ՀՀ ներկայացուցիչն ի բնե, որովհետև ես ունեմ և միշտ ունեցել եմ մեկ հայրենիք։ Երբ որ ժամանակը եկել է, ես ի տարբերություն կալուգացու զարմիկի և իր 3 եղբայրների՝ ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, չեմ փախել, չեմ ազատվել, փող չեմ տվել։
Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը երևի ժամանակ չի ունեցել դաստիարակելու իր որդուն և սովորեցնելու, որ մարդկանց չի կարելի հանիրավի մեղադրել և զրպարտել, բայց ես այդ բացը կվերացնեմ»։

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
818:24
NYT-ը պարզել է Ուկրաինայի ԱԹՍ-ների կորստի արժեքը՝ Starshield-ի սահմանափակումներից հետո
4018:19
Պուտինը և Ուիթքոֆը համաձայնության են եկել. փակ բանակցությունների մանրամասները
3618:13
«Հեղափոխականությունը ֆրանսիական ազգային վիճակ է»․ Հովհաննես Իշխանյան
4117:42
«Մեր երիտասարդների հոգևոր ու բարոյական առողջության հաշվին զվարճանք են կազմակերպում, շահույթ ստանում»․ Սամվել դպիր Գրիգորյան
5017:18
«Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն դատարանում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6116:54
«Այս նույն ա՞նձն է, ով 44-օրյային հայրենասիրական ճառեր էր ձոնում»․ Վահե Սարգսյան
5516:48
«Հրազդան ցեմենտ»-ի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6715:30