Հինգշաբթի, 02 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ` պետական մարմիններին». Նիկոլ Փաշինյան

«Ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ` պետական մարմիններին». Նիկոլ Փաշինյան
42
Այսօր, 18:54

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իր բնորոշած «քրեական օլիգարխիան» դեռ ազատության մեջ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բա գիտեք հե՞շտ ա էդ ամեն ինչի պայմաններում հասնել այն արդյունքներին, որը ունենք: Մարդիկ ինձ կոնկրետ ասում են՝ խի՞ ա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ: Դե արի մարդուն բացատրի, որ էս ինչ հոդվածի էսինչ կետը, էդ օրը արևը տենց որ սենց դուրս եկավ, փորձաքննությունը..., մեկը փռշտաց... Հա լավ, ձե՞ռ եք առնում: Մյուս կողմից էլ կասեն՝ ուղիղ հրահանգ եք տալիս: Է ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ նրա ասածը փոխանցում եմ պետական ինստիտուտներին: Ի վերջո, ժողովրդից եք սնվում: Չի կարա լինի օլիգարխիական դատական համակարգ Հայաստանում, ամեն ձև ես դրա դեմ պայքարելու եմ: Ով ինչ ուզում ա ասի, Ռոբերտ Քոչարյանը պտի նստի, ժողովուրդն ինձ է ասել դա, մի հատ էլ մանդատ էլ տվել ա»: