«Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան դատարանի՝ հայցը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել Անդրանիկ Թևանյանի հասցեին տարածված՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
Հերքումը պահանջվում է հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով, Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջով, «Առաջին լրատվական ալիք» կայքէջով և «Լուրեր» YouTube ալիքով՝ «Լուրեր»-ի գլխավոր թողարկման ընթացքում՝ գրավոր և բանավոր տեսագրության ձևով՝ չզիջելով հրապարակված տեղեկատվությանը՝ հրապարակման ժամանակի, ձևավորման և նյութի ներկայացման կարևորության առումով։
Հերքման տեքստով Ալեն Սիմոնյանը պետք է հայտարարի, որ 2026 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած «Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ» նախընտրական բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «լրտես» լինելու վերաբերյալ իր հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և սուտ են։
Հայցադիմումով նաև պահանջվում է Ալեն Սիմոնյանից հօգուտ Անդրանիկ Թևանյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։
Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել Անդրանիկ Թևանյանից՝ նույն լրատվամիջոցներով և նույն պայմաններով։ Այդ տեքստով Ալեն Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի Անդրանիկ Թևանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների, մասնավորապես՝ նրան «լրտես» անվանելու համար։
Հայցադիմումով պահանջվում է նաև Ալեն Սիմոնյանից հօգուտ Անդրանիկ Թևանյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ հայցվորի կատարած և կատարվելիք դատական ծախսերը, այդ թվում՝ 310.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը»։

«Ինչո՞ւ է ՌԴ-ն մեզ մղում հանրաքվեի ճանապարհով որոշելու ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղությունը»․ Արեգ Սավգուլյան
2414:18
Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)
3413:54
«Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել»․ Վահան Բաբայան
4813:36
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
5813:24
Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
4513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
7813:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
5113:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
5612:54