Ուրբաթ, 03 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ուրսուլա ֆոն դեր Լայենն իրեն պատկերացնում է «սպիտակ ուղտի վրա» Մոսկվա ներխուժելիս»․ Կարեն Հեքիմյան

«Ուրսուլա ֆոն դեր Լայենն իրեն պատկերացնում է «սպիտակ ուղտի վրա» Մոսկվա ներխուժելիս»․ Կարեն Հեքիմյան
35
Այսօր, 20:24

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրսուլա ֆոն դեր Լայենը ցանկանում է սպիտակ ուղտի վրա Մոսկվա՞ մեկնել:
«- Աստված վկա, անգլիացիներից մեկ միլիոն հրացան կգնեմ. նրանք սիրում են հրազեն վաճառել հետամնաց ցեղերին։ Եվ՝ առաջ, առաջ դեպի Դանիա։ Պատկերացնո՞ւմ եք՝ ցեղերի ներխուժումը Կոպենհագեն։ Բոլորից առաջ ես կլինեմ՝ սպիտակ ուղտի վրա։ Ա՜խ, Պանիկովսկին չկա։ Նրան միայն դանիական սագ էր պակասում… »: Սա հանճարեղ Օստապ Բենդերի բառերն են: Ինչու՞ հիշեցի:
Ուրեմն, Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնեց 52 մլն եվրոյի չափով աջակցության համար և ցանկացավ, որ ԵՄ-ի աջակցությունը շարունակական լինի:
Ինչու՞ են եվրոպացիները մեզ գումար տալիս: Ըստ եվրոպացիների, այդ գումարը Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծվող գյուղմթերքների արգելքից կրած վնասների փոխհատուցումն է: Այսինքն, եվրոպացիները մեզ գումար են տալիս, որ Ռուսաստան մթերք չուղարկենք: Այլ կերպ ասած՝ եվրոպացիներն այնպես, ինչպես Օստապ Բենդերը զինում են մեզ ընդդեմ պայմանական Դանիայի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի, իսկ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իրեն պատկերացնում է «սպիտակ ուղտի վրա» Մոսկվա ներխուժելիս: Եվ այդ տեսարանն արժի ընդամենը 52 մլն. եվրո:
Ուրսուլա ֆոն դեր Լայենին լրիվ անվճար խորհուրդ տամ: «Սպիտակ ուղտի վրա» Մոսկվա ներխուժելու համար վերջինս կարող է անհամեմատ քիչ գումար ծախսել: Օրինակ՝ ընդամենը մի 10-12 մլն. եվրոյով Հյուսիսային Կորեայի ողջ բնակչությունը պատրաստ կլինի Հեռավոր Արևելքից ոտքով Մոսկվա հասնել: Դե, իսկ «սպիտակ ուղտի» վրա նստած Ուրսուլան կորեացիներին կարող է միանալ Կուրսկի արվարձաններում:
Նկարում՝ երիտասարդ Ուրսուլան՝ ձիու վրա»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան