«Հանեք Նիկոլի տակից պետական բյուջեն, պետաշխատողին, նրանից կմնա միայն շլյապը»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նիկոլի 49%-ի կառուցվածքը՝ կետերով․ բա ո՞ւր են ձայները․ «Կարճ ասած»
«Նիկոլ» բրենդն այլևս ձայն չի բերում․
Նիկոլ անունը, այլևս չի ընտրվում։ 2018-ին, այո, ձայն ստացավ, 2021-ին, այո, էլի ինքն իրենով կարողացավ էշը ցեխից հանել, էլի խաբելով, վախեցնելով, էլի ուժայինների օգնությամբ, վարչական ռեսուրսով, բայց դե ընտրեցին էլ։ 2026-ին, սակայն, նա, վստահաբար կրել է խայտառակ պարտություն։ Փաշինյանը ձայն չի տարել, ձայն տարել է վարչական ռեսուրսը, ձայն տարել են բռնաճնշումները, ձայն տարել են զանազան ընտրակաշառքները։ Այդ ամենը անգամ Ալենի, Աննա Հակոբյանի, անգամ Արփի Դավոյանի օգտին արվեր, երևի մի 80 տոկոս կհավաքեր, բայց Նիկոլի համար գործադրվել է 100 տոկոսանոց պետական ռեսուրսը, ու նա հազիվ հավաքել է 49 տոկոս․ սա՛ է ճշմարտությունը։ Նրա խնդիրը հենց դա է, նրա նյարդայնությունը հենց դրանում է, որ ինքն այլևս չի ընտրվում, ինքը իրենով, առանց պետական ռեսուրսների, այլևս զրո է։ Ժողովուրդ, չեմ չափազանցեցնում, իրոք որ, ո՞ւր են իր հալալ ձայները։
Նիկոլն, այլևս ունի լեգիտիմության լուրջ դեֆիցիտ և շուտով հայտնվելու է ճգնաժամի մեջ։ Այդ դեֆիցիտը թույլ չի տալու իրեն ղեկավարել։ Ինչքան էլ ճոռոմ խոսքեր ասի, ինչքան էլ թռնի վերև, իջնի ցած, նա գտնվում է լեգիտիմության ճգնաժամի մեջ, իրեն չեն ընտրում։ Դա ասում են ոչ միայն խորհրդարան անցած ու չանցած ուժերը, ասում է ամբողջ ժողովուրդը, տեսնում է ողջ աշխարհը։ Բոլորն են, չէ՞, տեսել պետական ընտրակաշառքը, ընդդիմադիրների վրա գրոհները, խուզարկությունները, ձայնագողությունը։ Նրա դրսի գործընկերներն են ապացույցները տրցակներով հավաքել ու պահում, որ պետք եկած ժամանակ իր դեմ օգտագործեն ու ստանան։ Արևմտյան ուժերն ու տարբեր դեսպանատներ այդ կեղծիքների տրցակներն օգտագործելու են որպես վզկապ՝ Նիկոլին իրենց ուզած ուղղությամբ քաշելու համար։
Սրան տեսեք հլը, մեր երկիրը թաղել է պրոբլեմների ու կորուստների մեջ, զոռով իշխանություն է պահում, ուզում է տպավորություն ստեղծել, թե մեր երկրում գլխավոր պրոբլեմն այն է, որ Քոչարյանը ազատության մեջ է։ Ասում է՝ «Մարդիկ ինձ կոնկրետ ասում են՝ խի՞ ա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ»: Սուտ է, մարդիկ քեզ հարցնում են՝ ինչո՞ւ 20 թվականի նոյեմբերի 9-ին ինքնասպան չեղար, ինչո՞ւ 5000 զոհերի ու դավաճանության համար դատված չես։ Մարդիկ էդքան հիմար չեն, որ ամբողջ երկիրը վարի տաս ու հիմարացնես, թե՝ մեր երկրի պրոբլեմը Քոչարյանն էր, հիմա էլ նաև Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանն են։ Քոչարյանը 18 տարի իշխանության չէ, մարդուն տարիուկես ապօրինի կալանավորել ես տվել, Սամվել Կարապետյանը մի տարուց ավելի՝ ապօրինի կալանքի մեջ է, ու մեր երկրում բա՞ն է փոխվել դեպի լավը։ Ո՛չ, չի փոխվել ու չի էլ փոխվելու, որովհետև մեր երկրի պրոբլեմն ու փորձանքը Փաշինյանն ինքն է ու իր հետ հավասար՝ մեր երկիրը կուկուռուզի պես կրծող իր պրոթուրքական թիմը։
Կարճ ասած՝ հանեք Նիկոլի տակից պետական բյուջեն, պաշտոն կորցնելու վախով ապրող պետաշխատողին, քննչական, դատախազական, հակակոռուպցիոնին, ոստիկանական մահակը, ու նրանից կմնա միայն իր շլյապը։ Նա այս ընտրություններին մասնակցել է ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես պետական բյուջե։ Ու եթե անգամ այդքանից հետո է նման արդյունք է գրանցել, կարող եք համարել, որ Նիկոլ Փաշինյան երևույթը, որպես ժողովրդի ներկայացուցիչ, «ժողովրդի վարչապետ» ժողովրդի ծոցից ելած, այլևս չկա, կա պետական իշխանությունը ուզուրպացրած մեկը։ Նա մարդկանց վախեցնում է, որովհետև մահու չափ սարսափում է իր ապագայից։ Այս ընտրակեղծիքների ու լեգիտիմության դեֆիցիտի գինը Նիկոլը չի վճարելու, վճարելու է Հայաստանը։
Մի բան, այնուամենայնիվ, կուզենամ, որ միշտ հիշի․ այն, ինչ արել է Փաշինյանը մեր պետության ու ժողովրդի հետ, այդ հանցավորության մեծ մասը վաղեմության ժամկետ չունի»։

«Պարտադիր Թուրքիա՞ն պիտի լինի, որ ձեզ պատռելով վազեք օգնության»․ Արա Պողոսյան
3600:18
«Հանեք Նիկոլի տակից պետական բյուջեն, պետաշխատողին, նրանից կմնա միայն շլյապը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
3300:06
Ստորագրվել և հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը
40Երեկ, 23:54
«Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները»․ Քրիստինե Վարդանյան
53Երեկ, 23:36
«Հատուկ բանագնացների ձևաչափը դառնում է «ժամկետանց»»․ Հակոբ Բադալյան
40Երեկ, 23:12
Հրդեհ՝ Վիեննայում. նախնական տվյալներով այրվում է պահեստ
68Երեկ, 22:47
«ՀՀ-ն ադրբեջանական և թուրքական համակարգերին փոխկապակցելը վերածվելու է շղթաների»․ Արա Պողոսյան
47Երեկ, 22:30
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
47Երեկ, 22:06