«ՀՀ-ն ադրբեջանական և թուրքական համակարգերին փոխկապակցելը վերածվելու է շղթաների»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ միջին և խոշոր պետությունները պայքարում են ինքնաբավ տնտեսություն ստեղծելու համար, մինչ պայքար է ինքնաբավ տնտեսության մոդելի համար, Հայաստանին պարտադրում են փոխկապակցվածություն։ Փոխկապակցվածության մոդելը հակասում է տնտեսության ինքնաբավության մոդելին։
Խորհրդային միությունը հենց փոխկապակցվածության մոդել էր ստեղծել, որպեսզի ԽՍՀՄ անդամ պետությունները չկարողանան անկախանալ, իսկ անկախանալու դեպքում տնտեսապես կործանվեին։
1990-ականներին, Անկախության շարժումը բախվեց հենց ԽՍՀՄ միութենական հանրապետությունների փոխկապակցվածության մոդելի հետ՝ աղետալի հետևանքներ առաջացնելով անկախացող պետությունների համար։
Ժամանակակից փոխկապակցվածությունը, որը չունի ստաբիլիզացնող բաղադրիչ։ Հայաստանը ադրբեջանական և թուրքական տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ, ֆինանսական և այլ համակարգերին փոխկապակցվելով չի ունենալու ստաբիլիզացնող բաղադրիչ, քանզի չկա այնպիսի բան, ինչը ունի միայն Հայաստանը՝ միակ ծովային ճանապարհ, միակ էներգետիկ հաբ, միակ նավթ կամ գազ արտահանող, դոմինանտ արտադրական հզորություն, մեծ ժողովրդագրական ռեսուրսներ և այլն։ Փոխարենը Ադրբեջանը կասպիական հարստության խցանն է կամ բանալին, իսկ Թուրքիան դեպի ծով տանող, դոմինանտ տնտեսություն, ռազմա-քաղաքական հզորություն, ռազմավարական նպատակներ ունեցող դերակատար է, որն անհրաժեշտության դեպքում կարող է Հայաստանը շրջանցել Վրաստանի կամ Իրանի միջոցով։
Հայաստանի փոխկապակցվածությունը բեռ է, որը սերունդների համար վերածվելու է շղթաների։
Քաղաքական ռեալիզմը և աշխարհագրության քաղաքականությունը կոշտ են, սառը, երբեմն դաժան, բայց՝ ռացիոնալ և գետնի վրա եղած իրականությանը համահունչ»։

«Ինչո՞ւ է ՌԴ-ն մեզ մղում հանրաքվեի ճանապարհով որոշելու ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղությունը»․ Արեգ Սավգուլյան
2414:18
Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)
3413:54
«Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել»․ Վահան Բաբայան
4813:36
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
5813:24
Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
4513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
7813:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
5113:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
5612:54