«Հատուկ բանագնացների ձևաչափը դառնում է «ժամկետանց»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով իր ընտրության հանդեպ դավադրապաշտությունը պայթում է:
Սակայն՝ հազիվ թե: Եթե նա չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցերի հատուկ բանագնաց, դա դեռ չի նշանակում, որ խորհրդարանի նախագահի պաշտոնին նրա հայտնվելը գերազանցապես պայմանավորված չէ Թուրքիայի համար «վստահելի» քայլի կամ ժեստի հանգամանքով:
Ավելին, նրա նշանակումը ԱԺ նախաահի պաշտոնին, ըստ էության կարող է վկայել, որ փոխվում է հայ-թուրքական գործընթաց ասվածի «օրգանիկան», եւ հատուկ բանագնացների ձեւաչափը, ըստ էության, այլեւս դառնում է թերեւս «ժամկետանց»: Ալ կերպ ասած, այն կարող է պահպանվել, բայց ինքնին մնալ իբրեւ ֆորմալություն:
Իսկ հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացներ կդառնան թերեւս Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը, Կայյա Կալլասը, ԵՄ այլ չինովնիկներ:
Ի դեպ, հիշեցնեմ, որ հունիսի 30-ին Կոսն ու Կալլասը եղել են Թուրքիայում, բանակցել Անկարայի հետ՝ հուլիսի 1-ին Ֆոն Դեր Լայենի Բաքու, իսկ հետո Երեւան այցից առաջ»։

«Ինչո՞ւ է ՌԴ-ն մեզ մղում հանրաքվեի ճանապարհով որոշելու ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղությունը»․ Արեգ Սավգուլյան
2414:18
Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)
3413:54
«Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել»․ Վահան Բաբայան
4813:36
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
5813:24
Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
4513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
7813:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
5113:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
5612:54