Ստորագրվել և հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը

ՀՀ արդարադատության նածարարությունը հայտնում է․ «Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է։
Երկար տարիների մասնագիտական աշխատանքի, լայնածավալ քննարկումների և օրենսդրական հետևողական գործընթացի արդյունքում հուլիսի 2-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել և հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը:
2026 թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սնանկության օրենսգիրքը և հարակից շուրջ 20 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը սնանկության ոլորտի համար նոր, միասնական և համապարփակ իրավական կարգավորման ստեղծումն է։ Նոր օրենսգիրքն առաջին անգամ մեկտեղում է սնանկության հետ կապված բոլոր նյութական և դատավարական կարգավորումները՝ բացառելով տարբեր իրավական ակտերում առկա հնարավոր բացերը, կրկնությունները և հակասությունները։ Սնանկության նոր օրենսգրքի ընդունումը կարևոր քայլ է Հայաստանի իրավական համակարգի զարգացման, սնանկության վարույթների արդյունավետության բարձրացման, պարտապանների և պարտատերերի իրավունքների առավել հավասարակշռված պաշտպանության, ինչպես նաև ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ»։

«Ինչո՞ւ է ՌԴ-ն մեզ մղում հանրաքվեի ճանապարհով որոշելու ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղությունը»․ Արեգ Սավգուլյան
2414:18
Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)
3413:54
«Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել»․ Վահան Բաբայան
4813:36
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
5813:24
Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
4513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
7813:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
5113:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
5612:54