«Քաղաք կառավարելը նշանակում է տարբերել առողջ ծառը վտանգավոր ծառից». Հայկ Կիրակոսյան

Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամ Հայկ Կիրակոսյանը գրել է. «2 օր առաջ Երևանում մարդ է մահացել՝ ծառի տապալման հետևանքով։
Տարիներ շարունակ քաղաքացիները տեսնում են մի աբսուրդ պատկեր․ առողջ ու կենսունակ ծառերի հատումների շուրջ՝ սկանդալներ ու բողոքներ, իսկ ակնհայտ չորացած ու վտանգավոր ծառերը շարունակում են մնալ մարդկանց գլխավերևում։
Եվ հիմա մարդ է մահացել։
Եթե ծառը վաղուց չորացած ու վտանգավոր էր՝ ո՞վ պետք է դա հայտնաբերեր։
Ե՞րբ է այն վերջին անգամ մասնագիտական զննություն անցել։
Եղե՞լ են ահազանգեր։
Ո՞վ է պատասխանատու եղել։
Եվ ո՞վ է պատասխան տալու։
Եթե իշխանությունը փորձի արդարանալ, թե ինչ-որ մարդիկ «դեմ են եղել» ծառը կտրելուն, դա ավելի խայտառակ պատասխան է։ Եթե վաղը մարդիկ դեմ լինեն վթարային շենքը էվակուացնելուն կամ սանիտարական նորմերը պահպանելուն՝ քաղաքապետարանը կրկի՞ն անզոր ուսերն է թափահարելու։
Քաղաք կառավարելը նշանակում է տարբերել առողջ ծառը՝ վտանգավոր ծառից, ոչ թե առողջները հատել, վտանգավորները թողնել, հետո մահացած մարդու հետևից ցավակցություն հայտնել։
Այս ողբերգությունը մեկ ծառի պատմություն չէ։
Փտած ծառը պարզապես ընկավ։ Բայց դրա հետևում ետևում է շատ ավելին՝
քաղաքային կառավարման փտած համակարգը։
Հիմա պահանջը պարզ է՝ հրապարակել ծառի զննությունների, ահազանգերի և որոշումների ամբողջ պատմությունը և անուն առ անուն պարզել՝ ով էր պարտավոր կանխել այս վտանգը։
Երբ փտած ծառը ժամանակին չեն հեռացնում, այն ընկնում է՝ մարդ սպանում։
Երբ ժամանակին չենք փոխում փտած համակարգը՝ վնասը լինում է քաղաքի, ամբողջ երկրի մասշտաբներով»:

«Եզրահանգումներ՝ Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ»․ Արթուր Ղամբարյան
7001:06
Մահացել է դերասան Թիմ Քարին
16300:42
Իտալիան գաղտնի որոշմամբ Ուկրաինային կփոխանցի որսացող հրթիռներ
12700:00
«Ազգերի լիգայի որոշումն Ադրբեջանի վերաբերյալ». Վարդան Հակոբյան (լուսանկար)
77Երեկ, 23:36
«Նախահարձակ-արշավ է սկսվել Հայաստանի վաստակավոր արտիստ Սիրուշոյի նկատմամբ». Դավիթ Թումասյան
87Երեկ, 23:24
«Իրանցի վերլուծաբանի կարծիքով՝ Տիգրանաշենը հանձնվում է ԱՄՆ-ի հանձնարարականով». Տիգրան Դավուդյան (լուսանկար)
86Երեկ, 23:12
Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
67Երեկ, 23:06
«Ալիևի խամաճիկը ձերբակալություններով բանակում մահերի թեման է փորձում ցրել». Սամվել Ասլիկյան
80Երեկ, 22:00