Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շուշիում կայացած գլոբալ մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ բացահայտում են այն խոր մտահոգությունները, որոնք թշնամի պետության ղեկավարն ունի հայկական գործոնի և միջազգային ազդեցության նկատմամբ։ Մասնավորապես, Ալիևն իր ելույթում դժգոհություն է հայտնել միջազգային տարբեր կառույցներից ու գործիչներից, այդ թվում՝ Եվրամիության արտաքին գործերի նախկին նախարար Ժոզեպ Բորելից և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյից, որոնք ժամանակին պահանջել էին բացել Լաչինի միջանցքը կամ Արցախի շրջափակումն ու հայերի բռնի տեղահանումը որակել որպես ցեղասպանություն։
Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե իբր Օկամպոյին ֆինանսավորել է «ռուսահայ օլիգարխը», որն այժմ տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում։ Թեև Ալիևն անուններ չի տվել, սակայն Նարեկ Կարապետյանի արձագանքից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է հենց Սամվել Կարապետյանին։ Անշուշտ, այն ամենը, ինչ յուրաքանչյուր ազգի ու պետության համար պետք է հպարտանալու և սեփական շահերն առաջ մղելու բացառիկ առիթ լիներ, այսօր Հայաստանում վերածվել է քաղաքական հետապնդման թիրախի։ Ցանկացած նորմալ պետություն կհպարտանար նրանով, որ ունի այնպիսի կշիռ և հնարավորություններ ունեցող հայ գործարար, որն ի վիճակի է միջազգային ամենաբարձր մակարդակներում ստեղծել ու պահպանել այնպիսի կապեր, որոնցից անհանգստանում և երկյուղում են անձամբ թշնամի երկրի ղեկավարն ու Հայաստանի բազմաթիվ հակառակորդները։ Սակայն իրականությունն այլ է. այսօր հայկական պետական մեքենան, փոխանակ օգտագործելու այդ հսկայական ներուժը՝ հանուն համազգային շահերի, այդ նույն մարդուն պահում է տնային կալանքի տակ, սահմանափակում է նրա ազատությունները և պետական ողջ համակարգի գործադրմամբ ուղղակի տեռորի է ենթարկում նրան ու նրա բիզնեսները։ Սա ոչ միայն հարված է ազգային անվտանգությանն ու հանրային համերաշխությանը, այլև հերթական ապացույցն է այն բանի, թե ինչպես է ներկայիս իշխանությունը սեփական քաղաքական հաշվեհարդարները գերադասում պետական շահերից՝ փաստացի ջուր լցնելով թշնամու ջրաղացին»։

«Իրանը, հնարավոր է, օգտագործել է Strava ֆիթնես հավելվածի տվյալները՝ ամերիկացի զինվորներին հետևելու և հարվածների թիրախներ ընտրելու համար». #SkyNews
3614:03
«Մասկը պատրաստ է առնվազն հարյուր միլիոն դոլար ծախսել ընտրողների մասնակցության վրա». #WSJ
10912:34
«Իշխող ուժը փորձում է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ եվրայոնջաների հետ հարցերը պատվիրակում է ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
8310:12
«Բուհի դիպլոմ չունեցողները Տավուշի մարզպետարանում պաշտոններ են զբաղեցնում»․ Ոսկան Սարգսյան
14803:06
«ԲՏԱ նախարարությունը չպետք է զբաղվի տեխնոլոգիաների դրսևորումների մասին խոսելով»․ Հայկ Գրիգորյան
17401:06
«Քաղաքական նիհիլիզմը ՀՀ-ի ապագայի համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է»․ Արման Աբովյան
16600:18
«Ակնկալել, որ Մոսկվան լուրջ է ընդունելու Ալիևի դեմը չոքածին, առնվազն միամտություն է»․ Արգիշտի Կիվիրյան
18200:12
«Նիկոլի ցանկացած սուտը «ոչ ասունների» ուղեղի համար է»․ Վոլոդյա Հովհաննիսյան
125Երեկ, 23:54