«Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է»․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։
Ավելի վաղ հայտարարել էինք, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս նկատմամբ փաստացի քրեական հետապնդման իրականացման մասին, հետևաբար մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկության կատարումը՝ այդ կերպ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելը ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր Լևոն Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը սակայն չի կատարվել, ուստի երեկվա ամբողջ գործընթացը կրել է անօրինական բնույթ։
Բացի այդ, Դատարանի որոշումը, որով թույլատրվել էր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարել, իր մեջ պարունակում է բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա եզրահանգումներ, այնինչ վիճարկվող որոշումից հետևում է, որ այդ օպերատիվ տվյալները չստուգված և առհասարակ չգնահատված են, ինչը ևս ապօրինի է դարձնում Դատարանի որոշումը»։

«Հավանաբար ԱՄՆ-Ռուսաստան նոր պայմանավորվածությունների կարիք կա»․ Վահան Բաբայան
215:36
«Նախատեսո՞ւմ եք կազմակերպել «ուրախ ավտոբուսի» ուղևորների այցելությունը Գորիսից Կապան»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2715:30
«Եթե Կոմիտասը մի հրաշքով 10 րոպե այս ամբիոնին կանգներ, նորից խելագարվելու էր». Իրինա Յոլյան
3315:18
«Ռուսաստանից ոչ ոք Ռոբերտ Քոչարյանի հարցով չի զանգահարել, և հույս ունեմ՝ չի զանգահարի»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6615:00
«Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է»․ Էրիկ Ալեքսանյան
4214:54
«Այս ամբիոնը չպետք է օգտագործվի ատելության խոսք տարածելու համար». Իրինա Յոլյան
4614:48
«Հուսով ենք՝ Հայաստանում գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան»․ Պեսկով
9214:30
«Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի հարցում»․ ՌԴ ԱԳՆ
8714:24