Աշխարհին սպասվում է բրազիլական արաբիկա սուրճի դեֆիցիտ

Bloomberg-ը հաղորդում է, որ պրեմիում դասի սուրճ արտադրողները դժվարություններ կունենան բարձրորակ արաբիկա սուրճ ձեռք բերելու հարցում, քանի որ հորդառատ անձրևները վնասել են բրազիլական բերքը։
Արաբիկա սուրճը կազմում է համաշխարհային արտադրության 60-70%-ը։ Այս տեսակի սուրճը բնութագրվում է բարդ համով՝ թթվայնությամբ, մրգային կամ ծաղկային նոտաներով և կոֆեինի ցածր պարունակությամբ։ Այն աճեցվում է լեռներում՝ սուրճի մասնագիտացված ոլորտի համար։
Բրազիլական կոոպերատիվի գործադիր տնօրեն Սիմաո դե Լիման հայտնել է, որ արևադարձային անձրևները քշել-տարել են հատապտուղների մոտ 20%-ը, ինչը 12-15%-ով գերազանցում է նորման։ Անձրևները ոչ միայն հետաձգել են սուրճի հատապտուղների բերքահավաքը, այլև նվազեցրել են դրանց որակը։ Հատիկների մեծ մասը չափազանց խմորված էր, ինչը փոխում է սուրճի համը. հում հատապտուղները ունեն բորբոսնած և խոնավ հետհամ։ Ավելին, որոշ հատապտուղներ տուժել են հիվանդություններից, որոնք նույնպես առաջացել են բարձր խոնավությունից։ Հունիսին և հուլիսին Բրազիլիայի որոշ շրջաններում տեղումների քանակը տատանվել է նորմայի 250%-ից մինչև 500%-ի սահմաններում, իսկ որոշ տարածքներում՝ սովորականից ութ անգամ ավելի։ Հորդառատ անձրևների երկրորդ ալիքը հարվածել է երկրին մնացած բերքի չորացման ընթացքում։ Ֆերմերները ստիպված են եղել նորից սկսել գործընթացը, ինչն էլ ավելի է վնասել հատիկները։ Որակի հետ կապված խնդիրների պատճառով ԱՄՆ-ում և Եվրոպայում Intercontinental Exchange Inc. (ICE) հավաստագրված պահեստներում սուրճի պաշարները կարող են ընկնել մինչև 21-րդ դարի ամենացածր մակարդակը։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
84816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
79915.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
58514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
165910.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
180909.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
75809.11.2026, 15:18