«Եթե նախկինում զոհերի մեծ մասը հանուն հայրենի սահմանների պաշտպանության էին, ապա հիմա` վտանգավոր ու անհեթեթ». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ բանակում շարունակվում են սպանությունները։
Նախկինում Նիկոլը ու իր զանգվածը վայնասուն էին բարձրացնում, թե բանակում զոհեր կան ու եթե Արցախը չլինի, չեն լինի նաև զոհեր։ Իսկ հիմա նրանց ժխտումը չկա, բայց զոհերը կան։
Եթե նախկինում զոհերի մեծ մասը հանուն հայրենի սահմանների պաշտպանության էին, ապա հիմա՝ անիմաստ, վտանգավոր ու անհեթեթ, իսկ լայն առումով՝ իշխանությունների հանցավոր անգործության, տարածած ատելության ու քաոսի հետևանքով։
Ռազմական ոստիկանությունն ու դատախազությունը ոչինչ չեն փոխելու, սա ասում եմ 100% վստահությամբ։
Բանակի խնդիրները չեն կարող հասկանալ բանակից թռածները, ծառայության հետ կապ չունեցող մարդիկ: Զինվորական ծառայության մեջ ամեն մանրուք ունի նշանակություն, որը չեն կարող հասկանալ զինվորական ծառայության դժվարություններով չանցած մարդիկ։
Իսկ նոռմալ երկրում հիմա մինչև վարչապետ ու նախագահ արդեն հրաժարական էին տվել, բայց դե Հայաստանում պատասխանատվություն, պատիվ բառերը անիմաստ բաներ են դարձել»:

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
7303:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
20800:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
163Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
111Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
117Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
281Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
111Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
121Երեկ, 17:48