«Երկրի ղեկավարը պետք է լինի բանակում ծառայած, պաշտպանության նախարարը` պրոֆեսիոնալ զինվորական»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ու նորից զոհ բանակում... Ու լսում ենք ավանդական ծեծված «վա՜շ-վի՜շ»-ները, ու հետո՝ նորից լռություն, անտարբերություն, ատելության հերթական չափաբաժնի տարածում։
Ու լսում ես, թե ելքեր են փնտրում, առաջարկում...
Չէ‘, ժողովուրդ ջան, ո'չ հոգեբանն է էս խնդիրը լուծելու, ո'չ բանակում բանտային ռեժիմի հաստատումը, ո'չ էլ սպաներին քավության նոխազ դարձնելը։ Բանակը դուք չեք ճանաչում, բանակի ներքև-վերևը դուք չգիտեք, «отбой-пойдём»-ից հետո տեղի ունեցողի մասին պատկերացում չունեք, ու դուք ուզում եք բանակում ինչ որ բան փոխել։ Բանակը հասարակության հայելին է՝ ամենալայն իմաստով, ու ինչ ատելությամբ դուք իրար եք ատում, նույն ատելությամբ բանակում են իրար ատում։ Ամեն ինչ կարող է դառնալ վեճ, ծեծ ու կռիվ։ Ձեր զավակներին սովորեցնելով դառնալ «ներքին նիստ ու կացը տեղ հասցնող»՝ դուք միայն ձեր զավակի համար ծանր ու դժվար ծառայություն եք ապահովում։ Ո'չ մեկին դուր չի գա, որ իր կողքին ապրի մեկը, ով ամեն ինչ կարող է հաղորդել «ուր որ հարկ է»: Ու էսպիսի հազարավոր օրինակներ, որոնք ձևավորում են ծառայողների միջև փոխհարաբերությունները։
Բանակը զեկույցից զեկույց ճանաչողը չի կարող բանակում կարգ ու կանոն հաստատել։ Ահա թե ինչու պետք է երկրի ղեկավարը առնվազն լինի բանակում ծառայած։
Պաշտպանության նախարարը՝ պրոֆեսիոնալ զինվորական, առնվազն այնքան ժամանակ, մինչև հայկական բանակը կդառնա ինստիտուցիոնալիզացված և զինվորական մշակույթ-ավանդույթ ունեցող համակարգ։
Մնացածը ինչքան կուզեք վաշ-վիշ քաշեք, բան չի փոխվելու»։

«Էս տեսակը հայության համար գոյաբանական սպառնալիք է»․ Արա Պողոսյան
1817:12
«ՔՊ-ական անողնաշար խաղաղությունից ով ասես կբերեր»․ Արա Պողոսյան
4916:24
«Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իրավիճակն առաջնագծում վատթարանում է»․ Պուտին
10216:18
«Ասաց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը»․ Էդուարդ Շարմազանով
6816:00
«Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու սրանց ձեռագիրը ողջ ազգին կանգնեցրել է կործանարար փաստի առաջ»․ Շիրազ Խաչատրյան
7114:36
«Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը»․ Արմեն Հովասափյան
7413:42
«Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի օրը Գալուստ Սահակյանն ասել է, որ մենք Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ենք»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10013:12
«Փաշինյանը պարտավոր է հրաժարվել Տիգրանաշենը և Տավուշի երկու ենթադրյալ անկլավները ՀՀ տարածքից դուրս ներկայացնող հայտարարություններից»․ ԱԺԲ
8113:00